40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ, իսկ 17 տոկոսը ուզում է, որ Բելառուսը պետք է դառնա ՌԴ-ի մաս

Ռուսաստանցիների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ, ըստ «Ազատության»՝ նման հարցման արդյունքներ են հրապարակվել օրերս:

Ռուսաստանի բնակիչների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ և նախընտրում է նրա հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Սրա մասին են վկայում Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:

Բելառուսում աճող լարվածության և զանգվածային բողոքների ֆոնին ռուսաստանցիները հակված չեն արագացնել երկու երկրների միավորման գործընթացը, նշում են փորձագետները: Հարցվածների 22 տոկոսը սատարում է Միութենական պետությունը, իսկ 17 տոկոսը կարծում, որ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մաս մեկ կամ մի քանի շրջանների ձևաչափով: Հարցվածների մեկ տոկոսն էլ ցանկանում է, որ Ռուսաստանը դառնա Բելառուսի մաս:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 20-ին հեռախոսի միջոցով 18 տարեկանից բարձր 1600 ռուսաստանցիների շրջանում:
Հիշեցնենք, որ 1999թ. դեկտեմբերի 8-ին երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բորիս Ելցինը ստորագրեցին Բելառուսի և Ռուսաստանի Միության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր խորհրդարանի, արժույթի, օրենսդրության և պետական խորհրդանիշների ստեղծում: Այն ենթադրում է միասնական տնտեսական, արտաքին քաղաքական, բյուջետային, հարկային քաղաքականություն, երկու երկրների էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային համակարգերի միավորում

Անցած տարի Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները չէին բացառել երկու երկրների ինտեգրման մասին նոր համաձայնագրի ստորագրումը: Հայտարարվել էր անգամ հնարավոր ստորագրման ամսաթիվը ՝ դեկտեմբերի 8-ը: Սակայն Սոչիում կայացած հանդիպմանը երկրների ղեկավարները չկարողացան հաստատել ինտեգրման «ճանապարհային քարտեզը»:

Հետագայում Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունները վատթարացան, մասնավորապես՝ էներգետիկ ռեսուրսների գների հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: Ռուսաստանը էներգակիրների հիմնական մատակարարողն էր Բելառուսի համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս քննադատել է Ռուսաստանի ղեկավարությանն այս հարցում:

Բելառուս վերլուծաբան Անդրեյ Վարդոմացկիի կենտրոնի սոցիոլոգիական հարցումների համաձայն, եթե 2019 թ-ի սկզբին բելառուսների ավելի քան 60 տոկոսը կողմ էր Ռուսաստանի հետ դաշինքին, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը իջել է մինչև գրեթե 40 տոկոս: Միևնույն ժամանակ ակտիվացել են եվրոպամետ տրամադրությունները. Բելառուսի ՝ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների թիվը 24-ից հասել է 32 տոկոսի:

Իսկ Բելառուսում այդ ընթացքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ գործող նախագահ Լուկաշենկոյի: Հանրությունը պահանջում է նրա հեռացումն ու նոր ընտրությունների անցկացումը, իսկ իրավապահ մարմինները շարունակում են բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Օրերս Մինսկի կենտրոնից առևանգվել էր ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան: Ոստիկանությունը հերքեց իր ներգրավվածությունը վերջինիս անհետացման հարցում: Հետագայում, նրա կողմնակիցները տեղեկացրեցին, որ Կոլեսնիկովային փորձել են դուրս բերել Բելառուսից Ուկրաինա, սակայն սահմանին նա պատռել է իր անձնագիրը, որը անհնար է դարձրել սահմանի հատումը: Այս պահին դեռևս նրա գտնվելու վայրի մասին չկա որևէ տեղեկություն:

Սեպտեմբերի 9-ին դիմակներ կրող անհայտ անձինք բերման են ենթարկել Համակարգող խորհրդի մեկ այլ ակտիվ անդամին՝ Մաքսիմ Զնակին, ով ևս Կոլեսնիկովայի նման ակտիվ մասնակցություն էր ունենում բողոքի շարժմանը: Այս զարգացումները փաստում են, որ բելառուսական իշխանությունները որդեգրել են բողոքի շարժման ղեկավարներին թիրախավորելու քաղաքականություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ օրերս նախատեսվող հանդիպումից առաջ:

Իր հերթին գործող նախագահ Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողներին, որի ընթացքում նշել է, որ մի գուցե նա երկար է մնացել իշխանության ղեկին և, այսպիսով` հոգնեցրել հանրության որոշ հատվածին: Նա, սակայն, տեղի ունեցող զարգացումներում տեսնում է մանր բուրժուական հեղափոխության տարրեր, որոնք ղեկավարվում են դրսից:

Ըստ նրա՝ իր կառավարման տարիներին հարստացած հասարակության այդ խմբերն այժմ ձգտում են վերցնել իշխանությունը, իսկ այդ գործընթացը ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից Լիտվայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Չեխիայում ստեղծած կենտրոնների միջոցով: Նա վստահ է, որ բելառուսական ՕՄՕՆ-ը փրկել է երկիրն արագ գրավումից, իսկ բռնության հետքեր պատկերելու համար, ըստ նրա, հաճախ ցուցարարները ներկում էին կապույտ ներկով իրենց մարմինների որոշ հատվածներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2021 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am