Կրթությունը, ազգային դաստիարակությունը մեր աքիլեսյան գարշապարն են, մեր թուլությունը, մեր խոցելի կետը, մեր նյարդը, որին դիպչողը չի ներվում

Հրապարակը գրում է. «Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ասմունքող մեքենան անցնում է մեր փողոցով՝ շրջակայքը թնդում է բարձրախոսից հնչող ձայնից։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա՝ բարձրաձայնում է երիտասարդը։ Եվ այսպես օրեր շարունակ։ Երեկ անգամ անժամկետ հացադուլ հայտարարվեց՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն են միացել այս պահանջին։


Հանրությունը, զարմանալիորեն, հանգիստ վերաբերվեց, օրինակ, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում արձանագրված հազարից ավելի զոհերին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը չպահանջեց։ Իսկ կրթական բարեփոխումները «չներեց»։ Արայիկ Հարությունյանը նույնացվեց այդ բարեփոխումների հետ, և դրանք դիտվեցին որպես մեր ազգի, ազգային նկարագրի դեմ ուղղված քայլեր, որոնք պետք է մերժվեն՝ մերժելով նաև դրանք առաջ մղողին՝ ԿԳՄՍ նախարարին։

Պարզվեց՝ կրթությունը, ազգային դաստիարակությունը մեր աքիլեսյան գարշապարն են, մեր թուլությունը, մեր խոցելի կետը, մեր նյարդը, որին դիպչողը չի ներվում։ Մարդիկ անհանգստացած են՝ հայ գրականությունից «հայ» բառն է հանվում, Հայոց եկեղեցու պատմությունն են հանում, Հայ ժողովրդի պատմության դասավանդման սկզբունքներն են փոխում, փորձում են ցածր դասարաններում սեռական դաստիարակության տարրեր մտցնել, խոսում են երեխայի կողմից իր սեռը որոշելու իրավունքից և այլն։ Այս ամենի մեջ մարդիկ վտանգ են տեսնում՝ մեր արմատներին, մեր պատմությանը, մեր ազգային ինքնագիտակցությանն ուղղված վտանգ, որի դեմը պետք է առնել։ Այնպես, ինչպես մեր սահմաններին մոտեցող թշնամու դեմն ենք առնում։ Որովհետև հայ մանուկը, մեր ժողովրդի մեծամասնության կարծիքով, տարբերվում է աշխարհի բոլոր մանուկներից՝ նա պետք է հայեցի կրթություն ստանա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am