Ո՞ւմ ձեռքում կհայտնվի Ազգային արխիվը

Իրատեսը գրում է. «Ողջ նախարարությունը մերձավորներով ողողած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի ղեկավարման շրջանում Հայաստանի դատաիրավական համակարգն անտրամաբանական, անհասկանալի որոշումների, նախագծերի էպիկենտրոն է դարձել, քաղաքական գործընթացները սկսել են «արդարադատություն» թելադրել, կարծես բոլոր «վնգստացող» դատավորներին «հեղափոխականներով» փոխարինել էր, ամենուր իրավականության բարձր նշաձող էր սահմանել, մնացել էր միայն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելը։

Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր օղակներից ամենաաշխատող և դեռ «քայլածներով» չհամալրված միակ կառույցը շա՜տ ծանր էր նստել նախարարի սրտին։ Ամիսներ շարունակ Բադասյանին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Ազգային արխիվի տնօրենին չի կարող աշխատանքից ազատել, և ո՜վ զարմանք, պատճառը գտնվեց. պետք է առնվազն բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն անհապաղ հեռացվեն աշխատանքից, բայց իրականում միայն Վիրաբյանն է մեծ «մեղք» գործել։ ՈՒ անգամ երկու ամիս չսպասելով, որ ավարտվի արխիվի կայացման գործում իսկապես մեծ ներդում ունեցող գիտնականի պայմանագրի ժամկետը, նրան ցուցադրաբար հեռացնում են աշխատանքից՝ իրենց նեղմտությունն ու փոքրոգությունը հերթական անգամ ի ցույց դնելով տարիների վաստակ ունեցող մարդու հանդեպ։

Բայց՝ ամեն ինչ հերթով։ Ռուստամ Բադասյանն Ազգային արխիվի տնօրենին աշխատանքից հեռացրել է իբր պետությանը 2016-2018 թթ. հարկեր չվճարելու պատճառով։ Մինչդեռ նախարարը հարկ չի համարել անգամ ծանոթանալ իր նախորդների որոշումներին, որոնք փաստում են հետևյալը. 2016-ին կառավարությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց պետությունն ավելի ուշ է պահուստային ֆոնդից գումար հատկացրել, նրանք էլ ուշացումով կատարել իրենց պարտավորությունը։ Այսինքն՝ խոսքը բոլոր ՊՈԱԿ-ների մասին է, բայց նախարարի «ցնցող» տրամաբանությամբ, այդ կազմակերպությունների բոլոր ղեկավարները գործել են իրավական հարթությունում, բացի Վիրաբյանից։

ՈՒրեմն ո՞րն է միայն Վիրաբյանին հետապնդելու պատճառը։ «Իրատեսն» այս հարցն ուղղեց Ազգային արխիվի տնօրենին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։

«Ազնվորեն, որքան փորձել եմ հասկանալ, թե որն է ինձ աշխատանքից հեռացնելու պատճառը, չեմ կարողացել հասկանալ։ Միայն ասել են, թե ինձ չեն վստահում»,- ասաց Ամատունի Վիրաբյանը, իսկ դիտարկմանը, թե ո՞րն է չվստահելու հիմքը, մեր զրուցակիցը փաստեց, որ անգամ չվստահելու պատճառներն իրեն չեն ասել։

Գիտնականի փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ իր ազատման հրամանը կա, սակայն ժամանակավոր պաշտոնակատար դեռ չեն նշանակել։ Հարցին՝ գուցե վերանայե՞ն որոշումը, ի վերջո, արխիվի շուրջ 250 աշխատակից բաց նամակով դիմել է վարչապետին, Ձեզ էլ երկու ամիս է մնացել, 20 տարի արխիվը ղեկավարած Վիրաբյանը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող ասել, նստած սպասում եմ, թե ով է գալիս ինձ փոխարինելու, որ թղթերը հանձնեմ ու գնամ»։

Վիրավորված չէ՞ կառույցի հիմքում կանգնած, արխիվի կայացման գործում մեծ լումա ունեցող գիտնականը, որ կառավարությունն այս կերպ է իրեն ճանապարհում։ «Իհարկե, վիրավորական է,- ասաց,- հատկապես, որ երկու ամիս է մնացել իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն։ Իրենց խնդրել եմ, որ համբերեն երկու ամիս, պատվով զիջեմ իմ տեղը, գնամ»։

Գիտնականի այս խոսքերը երևի ամենամեծ վիրավորանքը պիտի լինեն ճղճիմ, դիլետանտ, սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չտեսնող ղեկավարներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 399 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am