«Դրա ի՞նչը քննարկենք». Ալեն Սիմոնյանի նախագծին սեփական թիմում են անգամ անլուրջ վերաբերվում

«Իրատես» թերթը գրում է. «Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին: Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առեւտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն:

Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է լրատվամիջոցներին: Իշխանություններն առաջարկում են անտրամաբանական չափերի տուգանք սահմանել այն լրատվամիջոցների համար, որոնք վիրավորանք կտարածեն: Թե ո՞րն է իշխանության պատկերացրած վիրավորանքը կամ զրպարտությունը, հարցի մյուս կողմն է:


Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար հայհոյանքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «ասֆալտներին փռելը, «պատերին ծեփելը» բռնության կոչեր չեն, ապա խիստ տարակուսելի է, թե Ազգային ժողովում հնչած «անբարոյականի տղա» արտահայտությունն ինչքանով է վիրավորական հենց Ալեն Սիմոնյանի համար:

Մենք, իհարկե, չենք խրախուսում վիրավորական խոսքը, ավելին՝ կողմ ենք, որ դրա տարածման համար ոչ թե հարյուր հազարների, այլ միլիոնների հասնող տուգանք սահմանվի լրատվամիջոցների համար:

Կողմ ենք նաեւ, որ իշխանությունները կյանքի կոչեն լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները պարզող նախագիծը: Բայց երկու դեպքում էլ դրանք պետք է հետադարձ ուժ ունենան եւ բացահայտեն, թե, օրինակ, Փաշինյանների ընտանիքին պատկանող, «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ ի վեր ֆինանսավորման ինչ աղբյուրներ է ունեցել:

Մյուս օրենքի հետադարձ ուժով էլ պետք է վեր հանել հայաստանյան մամուլում տեղ գտած վիրավորական բոլոր արտահայտություններն ու դրանց հեղինակներին, որոնց մի մասն այսօր փափուկ աթոռների է բազմած, եւ միլիոնների հասնող տուգանքներ սահմանել:

«Իրատեսի» տեղեկություններով՝ փոխխոսնակի նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում չի ներառվելու: Իմքայլականներից ոմանք, ամեն դեպքում, հասկացել են դրա «ջուր» լինելու հանգամանքն ու հորդորել նրան` առանց աղմուկի ասպարեզից կորցնել այն: «Ոչնչի մասին նախագիծ է, դրա ի՞նչը քննարկենք: Եթե իմանայինք, որ այդ նախագծով վիրավորանքի դեմն ինչ-որ կերպ առնելու ենք, դեռ կարելի էր մտածել, բայց դա որեւէ հարց չի լուծելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 321 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am