Սորոսի ավերիչ գործընթացներն ինձ համար նորություն չէին։ Երբ 2015-ին «Գազել»–ներով Վրաստանից սահման էին հատում ու մի խումբ մարդիկ սահմանին վրաններ էին խփում, արդեն երևում էր, որ մենք մտահոգվելու տեղ ունենք, քանի որ այդ մարդիկ մեր երիտասարդներին սովորեցնում էին տխրահռչակ հեղափոխական գաղափարներ։
Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով ազգային արժեքների պահպանման համար իրենց նախաձեռնած բողոքի ակցիաներին։
Ըստ Վահագն Չախալյանի, եթե երկու տարի առաջ «ԿԱՄՔ»-ը չսկսեր իր գործունեությունն, այսօր պատկերը շատ ավելի ծանր էր լինելու․ «Ցավոք, մենք վերջին օրը իմացանք, որ «Լանզարոտեի կոնվենցիան» գալիս է խորհրդարան, դրա համար էլ չկարողացանք այնպես անել, որպեսզի այն չվավերացվի։ Դուք տեսաք, որ մեր պայքարի շնորհիվ հետաձգվեց «Ստամբուլյան կոնվենցիան»»։
Վահագն Չախալյանը համոզված է, որ իշխող ուժը չի մարսելու ու շատ ծանր է վճարելու «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու ապազգային քայլի համար։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը