Միշան 2 տարով իշխանություն է ուզում. Բանտ, կամ վարչապետի աթոռ

Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, եթե, իհարկե, հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի։ Այս մասին այժմ Ուկրաինայում բնակվող և այդ երկրի քաղաքացի հանդիսացող Սաակաշվիլին հայտարարեց երեկ ուշ երեկոյան։

«Ես շատ եմ մտածում այս ուղղությամբ և այժմ հայտարարում եմ, որ պատրաստ եմ ինձ վրա վերցնել վարչապետի գործառույթները։ Ես այդ քայլին եմ դիմելու, սակայն ոչ այն պատճառով, որ իշխանության կարոտ եմ։ Իրոք ես նման զգացողություն չունեմ և վարչապետի պաշտոնը պատրաստ եմ ստանձնել առավելագույնը երկու տարով։ Այդ երկու տարին բավարար կլինի երկիրը ճահճից դուրս բերելու և արագ զարգացման ուղին բռնելու համար։ Ես համոզված եմ դրանում», - հայտարարել է Սաակաշվիլին։

Վրաստանի երրորդ նախագահի 20 րոպեանոց այս տեսաուղերձը նրա ֆեյսբուքյան էջում տեղադրվեց իր կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» երեկվա հայտարարությունից մի քանի ժամ անց։ Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ ընթերցված այդ հայտարարության մեջ «Ազգային Միացյալ Շարժման» շուրջ ձևավորված «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները պնդում էին, որ Վրաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները անհնարին կլինի հաղթահարել առանց նախկին նախագահի մասնակցության։

«Միխեիլ Սաակաշվիլիի ռեսուրսը պետք է օգտակար լինի Վրաստանին։ Խոսքը նրա կապերի, փորձի, Վրաստանի սահմաններից դուրս գտնվող գործարար շրջանակներում նրա ունեցած հեղինակության մասին է։ Խոսքը նաև դաշնակից պետությունների գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանում Սաակաշվիլիի կուտակած հեղինակության մասին է։ Այդ ամենը պետք է աշխատի հօգուտ Վրաստանի։ Հակառակ պարագայում, եթե մենք շարունակենք ապրել այնպես, ինչպես հիմա ենք ապրում, ամեն ինչ ավարտվելու է Վրաստանի սնանկացմամբ», - ըստ «Ազատության» ասել է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

Իշխող «Վրացական երազանքի» արձագանքը Սաակաշվիլիի հնարավոր առաջադրմանը գրեթե ակնթարթային էր։ Առաջինը առանցքային քաղաքական ընդդիմախոսի հնարավոր հայրենադարձությանը անդրադարձավ գործող վարչապետ Գիորգի Գախարիան։ «Գալիս է թող գա։ Որևէ մեկը կամ որևէ բան չի կարող խաթարել Վրաստանի կայունությունը։ Եվ որևէ հանգամանք չի կարող կասկածի տակ դնել առաջիկա ընտրությունների անցկացումը բնականոն և հանգիստ մթնոլորտում», - նշել է վրացական կառավարության ղեկավարը։

Ինքը Սաակաշվիլին, ի դեպ, ևս պնդում է, թե չէր ցանկանա, որ իր վերադարձը Վրաստան ներքաղաքական ցնցումների պատճառ դառնա։ «Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ ես վերադառնալու Վրաստան։ Ես կվերադառնամ մի պայմանով՝ որ դա հակամարտության և անկարգությունների չհանգեցնի։ Շատ կարևոր է, որ այդ ամենը խաղաղ ճանապարհով իրագործվի։ Ժամանակին ես իշխանությունը [իմ հաջորդին] փոխանցեցի խաղաղ ճանապարհով և չեմ պատրաստվում այժմ անկարգությունների ճանապարհով իշխանության գալ։ Բայց այն, որ Վրաստանն այսօր փրկության կարիք ունի, այստեղ բոլորս էլ միակարծիք ենք։ Այդ իսկ պատճառով ես չեմ խուսափում պատասխանատվությունից։ Կասկած չկա, որ մենք բոլորով միասին ի վիճակի կլինենք վերածնել մեր սիրելի հայրենիքը՝ Վրաստանը», - հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին։

Նախկին նախագահի վիճահարույց անձի շուրջ միավորումը, սակայն, Վրաստանի ընդդիմադիր դաշտում այնքան էլ միանշանակորեն չի ընկալվել։ Նույնիսկ նրա նախկին զինակիցները, որոնք մի քանի տարի առաջ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունն էին հիմնադրել, Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի փաստից ոգևորված չեն։ Նրանց հիմնական մտավախությունն այն է, որ առաջիկա ընտրությունները կրկին վերածվելու են Բիձինա Իվանիշվիլի-Միխեիլ Սաակաշվիլի մենամարտի՝ հնարավորություն չտալով քաղաքական մյուս ուժերին ու գործիչներին գրավել ընտրողների ուշադրությունը։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի հայրենիք վերադարձի առջև ծառացած հիմնական խոչընդոտները այն դատավճիռներն են, որ վերջին տարիներին հեռակա կարգով կայացվել են նրա դեմ։ Այսպես, բանկիր Սերգո Գիրգվլիանիի սպանության գործով Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա, իսկ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ հարձակում կազմակերպելու համար՝ վեց տարվա ազատազրկման։ Սաակաշվիլիի դեմ հարուցված ևս երկու գործերով դատավճիռները դեռ չեն հրապարակվել։ Մի գործով նա մեղադրվում է պետական բյուջեի միջոցները մսխելու, մյուսով՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը բռնի ուժով եթերազրկելու հրահանգ իջեցնելու համար։ Սաակաշվիլին ու նրա կողմնակիցները, սակայն, վստահ են, որ ներկայացված բոլոր մեղադրանքները շինծու են։

Ուժի մեջ գտնվող դատավճիռների առկայության պայմաններում Սաակաշվիլին, Թբիլիսի վերադարձի դեպքում, գրեթե անխուսափելիորեն հայտնվելու է բանտում, եթե, իհարկե, ներման խնդրագրով չդիմի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հաշվի առնելով, սակայն այս երկու գործիչների խիստ լարված հարաբերությունները, Թբիլիսիում իրադարձությունների նման զարգացումը անհավանական են համարում։

Միխեիլ Սաակաշվիլին, այսպիսով, 2 տարվա իշխանություն է ուզում՝ Վրաստանը «խելքի» բերելու համար: Բայց արդյոք նա պատրաստ է թողնել այդ իշխանությունը, եթե նրան հաջողվի իշխանության գալ ու 2 տարի կառավարել:

Ակնհայտորեն, Սաակաշվիլին կոնսենսուս է ցանկանում ձևավորել իր հնարավոր վերադարձի ու իշխանության գալու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2369 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am