Փող աշխատելու նոր ձև են գտել

Վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված «պատժամիջոցները» հնգապատկելու` լրատվամիջոցներից, որպես բարոյական վնասի փոխհատուցում, մինչև տասը միլիոն դրամ` վիրավորանքի, քսան միլիոն` զրպարտության համար բռնագանձելու ձախավեր նախաձեռնությունը, որով հանդես է եկել ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակը, թերի է։ Շա՜տ թերի...

Որպեսզի փոխխոսնակի «ձիով քայլը» ծառայի բուն նպատակին, այն է` մեկընդմիշտ խաչ քաշել խոսքի ազատության վրա, փակել ընդդիմադիր մամուլի բերանը կա՛մ սնանկացնել, որ մի փոր «պեռաշկիից» բացի, ոչ մի ուրիշ բանի մասին չմտածեն, նախ` պետք է «հստակ» չափորոշիչներ սահմանել. ի՞նչ ասել է վիրավորանք (զրպարտություն), և ինչո՞վ են դա ուտում։

Օրինակ, օրենքով ամրագրել, որ վիրավորանքը (զրպարտությունը) վիրավորանք (զրպարտություն) է համարվում մի՛ դեպքում` եթե ուղղված է թավշյա վարչահրամայապետի և իր նազիր-վեզիրների` պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, վարչությունների պետերի և լափամանին մոտ կանգնած` ոչինչ չանելու կամ պետական ինստիտուտների հերն անիծելու համար «գյուռ-գյուռ» պարգևատրվող այլ պաշտոնատար անձանց դեմ։ Կապ չունի` վիրավորանք (զրպարտություն) համարվող արարքի մեջ հանցակազմ կա՞, թե՞ չկա, վերը նշված «կատեգորիային» պատկանող անձանց ունեցած կամ թեկուզ չունեցած «պատիվը և արժանապատվությունը» արատավորող հրապարակումը կամ հրապարակային հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ո՛չ այնքան։

Երկրորդ` պետք է սևով սպիտակի վրա գրել, որ ընդդիմադիր գործիչների, հատկապես նախկինների հասցեին վիրավորանքներ և զրպարտություններ տիրաժավորելը` կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ, մարդասպան, թալանչի, սերմացու գողացող մուկ», բորենի, շնաբարո դուրսպրծուկ, «ծախու», «պիցցայակեր» անվանելը քրեորեն պատժելի արարք չէ «թավշյա» պաշտոնյաների ու սրանց հավասարեցված անձանց կողմից. վերջիններս իրավասու են ուզածի չափ և ուզածի պես «քլնգել» ցանկացած մեկին, մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր մահացու մեղքերի մեջ, հայհոյել, սպառնալ, հոխորտալ, զազրախոսել`ապացուցված և դատարանի վճռով ամրագրված որևէ հիմնավոր փաստ կամ փաստարկ չբերելով, ու մնալ անպատիժ։

Այլապես կարող է անհարմար բան ստացվել։ Նախաձեռնության հեղինակն ու նրան ոգեշնչողները, որոնք փող աշխատելու նոր ձև են գտել` հիմա էլ որոշել են անցանկալի լրատվամիջոցները դարձնել «տուգանքի մատերիալ», ու «հավաքագրված» եկամուտները դնել գրպանը, հենց իրե՛նք կարող են հայտնվել սնանկացման եզրին։

Խոսքը վերաբերում է ոչ միայն «թավշյա իշխանիկներին», այլև սրանց սպասարկող «անկախ» շրջանակներին։ Պատկերացնո՞ւմ եք` ի՛նչ ողբալի վիճակում կհայտնվի գործ տվող հայտնի դասալիք պատգամավորը, որին ով չի ալարում` դատի է տալիս վիրավորանքի կամ զրպարտության հոդվածով։ Ընդ որում`մարդկանց հանիրավի վիրավորելու, զրպարտելու փաստը դատարանում հաստատվել է, և ո՛չ մեկ անգամ։ Բավական է հիշել Ռոբերտ Քոչարյանի դեմ ստոր բանսարկությունները, որոնց համար դատարանը քանիցս հա՛մ տուգանել է «օբյեկտին» պատկանող լրատվամիջոցին, հա՛մ պարտավորեցրել է հերքում տպագրել` թե՛ ապրիլյան «խեղափոխությունից» առաջ, թե՛ հետո։ Բայց սա, իրեն «շլանգի» տեղ դնելով` չի կատարել դատարանի վճիռը, և այսօր էլ շարունակում է իրեն էշի տեղ դնել։

Վերջին նմանատիպ որոշումը կայացվեց բառացիորեն օրերս. մինչ Բաբաջանյան Արմանը ԱԺ հանձնաժողովի նիստում կռիվ էր տալիս «զրպարտության» դեմ` պաշտպանելով Ալենь Սիմոնյանի հարվածային նախաձեռնությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ օպերվարչության նախկին պետ Կարեն Կարապետյանի հայցը երեսփոխանի մասնավոր սեփականությունը հանդիսացող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջով։

Թավշապետ Փաշինյանի կողմից սրա-նրա հասցեին արվող մերկապարանոց` անմեղսունակության աստիճան անհիմն և անապացույց հայտարարությունների, առատության եղջյուրից թափվող վիրավորանքների, զրպարտությունների և դրանց առնչությամբ հարուցված կամ իրենց հերթին սպասող դատական հայցերի մասին արդեն չեմ խոսում։

Այնպես որ, դեռ հարց է` ո՛վ կշահի, ո՛վ կտուժի, եթե անհաճո լրատվամիջոցներին և ընդդիմախոսներին լռեցնելու նախաձեռնությունն ընդունվի «ալենսիմոնյանական» ձևով և սկսի աշխատել։

Ի վերջո, բումերանգի «էֆեկտը» դեռ ո՛չ մեկը չեղյալ չի ճանաչել. կյանքը բումերանգ է, «խիյարն» էլ, ինչպես հայտնի է, թարս բուսնելու «գեշ» սովորություն ունի։ Հատկապես Նիկոլի թվի «նոր Հայաստանում»։

Այսօր ձիու վրա ես` Տիգրիս ես քշում, վաղը կարող է հայտնվես «գետնին»` Տիգրիսի սմբակների տակ։ Կամ, որ ավելի վատ է, քրեակատարողական հիմնարկում...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1281 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am