Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է
Georgia Online-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը չի հաստատում Վրաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: «Մենք խոսել ենք Թուրքիայում մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ այդ տեղեկատվությունը տարածվել է թուրքական տարբեր տեղեկատվական միջոցներով, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն չի հաստատել տվյալ փաստը»,- ասված է տեղեկատվության մեջ։ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ընդգծել է, որ չի տեսնում այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով Թուրքիան կարող է վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի քաղաքացիների համար։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիան ԵՄ պահանջով վիզային ռեժիմ է սահմանելու 89 երկրի հանդեպ, այդ թվում նաև Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի։
