Ինչ վիճակում է գտնվում զբոսաշրջության ոլորտ Հայաստանում․ Covid-19-ի բացասական ազդեցության հետքերով

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետություն հունվար-հունիս ամիսներին ժամանել է 311 հազար 264 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 770 հազար 55:

Մյուս կողմից՝ ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները եւ մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ, քանի որ, ըստ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման, անցակետով թույլատրվում է Հայաստանի քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք:


Իսկ, ահա, ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 140 հազար 158, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 235 հազար 456: Նշվածից միայն 24 հազար 278-ի նպատակը գործնական է եղել, իսկ հանգստի եւ ժամանցի նպատակով ՀՀ ժամանածները 100 հազար 24-ն են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 7245 քաղաքացի Հայաստան եկել են բուժման նպատակով: Ի դեպ, այս տվյալներն արտացոլում են հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 238 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am