Կեղծիքների հարցում իշխանությունների «հնարամտությունը» սահմաններ չի ճանաչում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հեշտ ու հանգիստ, անաղմուկ կեղծել վերջին խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները. այս օրերին հերթով ի հայտ են գալիս ընտրակեղծարարության մասին վկայող անհերքելի փաստեր: Համատարած ընտրակաշառք բաժանելուց եւ վարչական ռեսուրսի կիրառումից բացի` իշխանությունները վերահսկել են քվեարկության ընթացքը` որոշ տեղամասերում նույնիսկ աշխատեցնելով կարուսելի մեխանիզմ: Պատահական չէ, որ անվավեր ճանաչված քվեաթերթիկներից շատերը (իսկ դրանք տասնյակներով էին) խնամքով քվեարկած էին իշխող ՀՀԿ օգտին, բայց պարունակում էին լրացուցիչ նշումներ. մարդիկ խաչ քաշելով` փչացրել էին թերթիկները: Հազիվ թե քվեաթերթիկը փչացնել ցանկացող ընտրողը ՀՀԿ-ի դիմաց նշում անելուց հետո խաչ քաշեր դրա վրա: Ուրեմն գործել է կարուսել, եւ շատերը որոշել են ՀՀԿ-ին պատժել՝ փչացնելով իրենց տրված եւ նախապես ՀՀԿ օգտին քվեարկված թերթիկները: Այս ընտրություններում կիրառված արտառոց մի մեխանիզմի մասին եւս երեկ բացահայտվեց. քվեարկության օրը որոշ տեղամասերում եղել են ցնդող գրիչներ. մարդիկ ընտրել են՝ նշում կատարելով իրենց նախընտրած կուսակցության օգտին, բայց ժամեր անց՝ ձայների հաշվարկի ժամանակ, ծրարներից դուրս են բերվել «չքվեարկված», մաքուր թերթիկներ: Այս ամենը պարզվեց երեկ, երբ «Ելք» դաշինքի պահանջով վերահաշվարկ կատարվեց 7/51 եւ 7/53 ընտրատեղամասերում: Եւ ահա, Մալաթիա-Սեբաստիայի թիվ 191 դպրոցում տեղակայված 7/51 տեղամասում օրվա ընթացքում դրված են եղել ցնդող գրիչներ, եւ զարմանալի զուգադիպությամբ՝ դրանցով քվեարկել են հիմնականում «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին. համենայն դեպս, այդ «դատարկ» թերթիկների վրա երեւացել են նշումի խազեր այդ կուսակցությունների անունների դիմաց: Արդյունքում՝ ցնդող գրիչների «շնորհիվ» միայն այդ տեղամասում անվավեր են դարձել ավելի քան 100 քվեաթերթիկներ: Համաձայնեք՝ կեղծիքների հարցում իշխանությունների «հնարամտությունը» սահմաններ չի ճանաչում: Ու այսքանից հետո մնում է խղճալ ՀՀԿ-ին, որ նման էժանագին մեթոդներով է փորձում իր հաղթանակն ապահովել եւ շարունակել պաշտոնավարել»: Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am