Տունը, որտեղ ապրում է ԱԱԾ նորանշանակ տնօրենը

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, չունի ո՛չ բնակարան, եւ ո՛չ էլ ավտոմեքենա, պարզվում է՝ ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ անվերջ խշշացող Գետառի ափին: Դա բնակարան է երկհարկանի մի շենքում (ձախ նկարում): Մեզ հետ զրուցած հարեւանների մի մասն ասում էր, որ Կուտոյաններին է պատկանում ընդամենը մեկ մուտք ունեցող այդ շենքի ամբողջ առաջին հարկը, մյուսները նշում էին, որ հարկի միայն կեսն է նրանցը: Շենքին կից նաեւ երկհարկանի մի կառույց կա (աջ նկարում), որն, ըստ տարածքում ապրող մարդկանց, նույնպես Կուտոյաններին է պատկանում, որտեղ, սակայն, ապրելու հարմարություններ չկան, եւ ընտանիքն այստեղ միայն ամառներն է որոշակի ժամանակ անցկացնում: ԱԱԾ նորանշանակ տնօրենն այստեղ է ծնվել ու մեծացել: Ապրում է պապի, ծնողների եւ իր նորաստեղծ ընտանիքի հետ: Պապը, որի անունն է կրում ինքը, ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել, տատը նույնպես մանկավարժ է եղել: Իսկ ահա հայրը եւ հորաքույրը բժիշկներ են: Ի դեպ, հարեւաններն ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հորաքրոջ ամուսինը «հարկայինի պետ Արմենն է»: Թե ինչ Արմենի մասին է խոսքը, նրանք ավելին չգիտեին: Գեորգի Կուտոյան կրտսերին բակում ոչ միանգամից էին ճանաչում: Ինչպես հետո տեղեկացանք, նա այստեղ մանկուց որպես Ժորիկ է հայտնի: Բայց արդեն իմանալով, թե խոսքն ում է վերաբերում, մեզ հանդիպած մարդիկ միայն դրական կարծիք էին արտահայտում: Միեւնույն ժամանակ ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հետ առանձնապես շփումներ չեն ունեցել եւ չունեն: Դպրոցական տարիքում, ըստ հարեւանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին բակում հազվադեպ էին տեսնում, որովհետեւ նա շարունակ զբաղված էր սովորելով կամ էլ գնում էր սպորտի պարապմունքների: «Ամբողջ օրը սովորել է, որպես երեխա ակտիվ չի եղել, չի եկել, չի շփվել»,- ասաց հարեւաններից մեկը»:    

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Այ քայլող մսագու՛նդ», դուք չեք հաղթել, ձեզ․․․ քաղաքացի (video) Դատվելու եք․ նոր ընտրակեղծիքներ եկան․ Էդմոն Մարուքյան (video) Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am