Թեժ աշունը մեկնարկեց

Սեպտեմբերի 11-ին, ինչպես հայտնի է, նախատեսված է արտակարգ դրության ավարտը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նոր՝ կարանտինային ռեժիմ է մտածել, որի սահմանումը թույլ կտա հանրության նկատմամբ այնպիսի սահմանափակումներ կիրառել, որ իշխանությունը կարողանա առանց պայքարի, հանրահավաքների, առանց բողոքի ակցիաների ապրել հանգիստ ու խաղաղ։ Ընդդիմադիրների կարծիքով Հայաստանում արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելու թիվ մեկ նպատակն էլ հենց դա է։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի ժամանակներ են, թեժ գործընթացներ, բազմահազարանոց հանրահավաքներ են խոստանում, առայժմ հրապարակային նման խոստումներով է հանդես գալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց կուլիսային գործընթացներն ու հանրային դժգոհությունները հուշում են, որ ցանկացած պահի իշխանության հետագա գործունեությունը կարող է կասկածի տակ հայտնվել։ Իշխանության ներկայացուցիչները թեեւ չեն համաձայնում, բայց իրականությունն ու նրանց հախուռն հայտարարություններն առավել քան խոսուն են։
Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում փորձեց հերքել այն մտայնությունը, թե իշխանությունը համավարակի պատճառաբանությամբ սահմանափակումներ է մտցնում՝ հանրահավաքները խոչընդոտելու համար:

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն նաեւ այլ հարթակներ ու հնարավորություններ՝ իրենց խոսքը հասանելի դարձնելու հանրությանը, իրենց քննադատությունները հնչեցնելու: Ընդ որում, եթե խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, իրենք ունեն հարթակ՝ ԱԺ լիագումար նիստերի դահլիճը, հնարավորություն ունի մամուլի միջոցով իրենց խոսքը հասցնելու, ինչպես նաեւ մեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժ ունի հեռուստաընկերություն: Հետեւաբար, այս սահմանափակումները համավարակով պայմանավորված, որոնք միտված են բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, ձեր նշված խնդրի հետ առնչություն չունեն»,- ասաց Մակունցը, բայց հաջորդ րոպեներին չկարողացավ թաքցնել իշխանության վախերը ընդդիմադիրների գործողություններից։

Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ կրթական չափորոշիչների թեմայով հանրահավաք են անցկացնելու, Մակունցն անցավ ընդդիմադիրներին սեւացնելու գործին՝ ասելով, որ ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության ներքո․ «Ինչպես 2015-ին ԲՀԿ-ն չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր ես կարծում եմ՝ նույն իրավիճակն է: ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Ինչպես 2015-ին տեղի ունեցավ, կարծում եմ, այս համատեքստում` քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»։

Թե կոնկրետ քաղաքական որ ուժերի, Մակունցը փակագծեր չբացեց։ Վերջինիս արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ․« Իհարկե, տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին»։

ԲՀԿ-ական պատգամավորն ապա անցել էր հակահարձակման ․«Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով այս ժամանակահատվածում բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում: Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու»:

Փաստորեն թեժ աշնան մեկնարկն արդեն տրված է եւ խոստումնալից։

Անի Սահակյան

դիտվել է 5163 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am