Ոչ մի իշխանություն չի կարող Արցախի հարցը իջեցնել տարածքային վեճի մակարդակի. Էդուարդ Շարմազանով. video

Գլուխ եմ խոնարհում Արցախի ազատագրման համար զոհված ու կենդանի հերոսների առջև, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելի լինի: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։


Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նշանակություն չունի՝ Արցախի կամ Հայաստանի իշխանություններն ովքեր են, յուրաքանչյուրիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը. «Ես չեմ ցանկանա, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրները տեղափոխվեն Արցախ: Մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանության արբանյակները գնում են Արցախ ու ասում՝ բարի գալուստ Արցախի մարզ: Արցախահայության պայքարն ուղիղ պայքար է, որի հիմքը ինքնորոշումն է»:

Ըստ Շարմազանովի՝ ոչ մի իշխանություն չի կարող Արցախի հարցը իջեցնել տարածքային վեճի մակարդակի:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի պասիվությանը, քանի որ տպավորություն է, որ դեռ օրակարգ թելադրողը Նիկոլ Փաշինյանն է, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքական հիմնական ինտելեկտուալ պոտենցիալը գտնվում է խորհրդարանից դուրս, որը շատ վատ է Հայաստանի համար: Ցանկացած երկրում իշխանությունն ինչքան էլ վատը լինի, միևնույն է՝ օրակարգ թելադրելու հիմնական գործառույթն իշխանությանն է պատկանում»:

Էդուարդ Շարմազանովը բերելով մի քանի օրինակներ՝ հիշեցնում է, որ իրենց և ընդդիմադիր ուժերի շնորհիվ է, որ այսօր օրակարգում են Արցախի հարցը, ազգային արժեքների ու հայապահպանության հարցերը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կորոնավիրուսից մահացածների պատասխանատուն այս իշխանությունն է. «Մենք ու ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այսօրվա իշխանությունն է այսքան թվով մահերի քաղաքական պատասխանատուն: ՀՀ պատմության մեջ չի եղել այնպիսի իշխանություն, որն իր գործած սխալների համար պատասխանատվության չի ենթարկվել»:

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am