Շրջադարձային որոշում, կարևոր տոն և... տագնապներ

Ուղիղ 29 տարի առաջ, այս օրը, ժողովրդական պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրված համատեղ նստաշրջանում ընդունվեց շրջադարձային որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:

Շատերը հաճախ այն նշում են որպես Արցախի անկախության հռչակագիր, իսկ արդեն ավելի քան երկու տասնամյակ սեպտեմբերի 2-ը նշվում է որպես Արցախի Հանրապետության օր: Հայաստանի, Արցախի ղեկավարները տարբեր գործիչներ, քաղաքական, հասարակական նկատելի դեմքեր հանդես են գալիս շնորհավորական ուղերձներով, հայտարարույթուններով: Տոն է, մի խոսքով: Ամենակարևոր տոներից մեկը՝ Արցախի պաշտոնական տոնացույցում և, առհասարակ, բոլոր հայերի համար, ում միևնույն չէ իր հայրենիքի ճակատագիրը:

ԼՂՀ հռչակման մասին որոշումը, եթե կուզեք՝ Անկախության հռչակագիրը, Արցախի ինքնորոշման անկյունաքարային փաստաթղթերից է, ըստ որում, այն ժամանակ եղած խառը իրավիճակում և 1991-ի սեպտեմբերի 2-ի դրությամբ գործող ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային նորմերին լիարժեք համապատասխան, ըստ այդմ՝ իրավական տեսանկյունից ուղղակի անխոցելի: Ի լրումն ամենի, փաստաթուղթը առավել քան հստակ արտացոլում է այն առանցքային միտքը, որ Արցախը չի կարող լինել ու այլևս չի լինի Ադրբեջանի կազմում, թեկուզ, որպես ինքնավարություն, ինչպիսի կարգավիճակ ուներ խորհրդային տարիներին, չնայած ԼՂՀ հռչակմամբ սահմանված Շահումյանի շրջանը տակավին օկուպացված է ագրեսորի կողմից:

Կյանքի հետագա ընթացքը, ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծած պատերազմը և ագրեսիան ցույց տվեցին, որ անխոցելի է ոչ միայն ԼՂՀ հռչակման հիմնարար փաստաթուղթը, այլև անխոցելի է Արցախն ինքնին՝ ամրապնդված հայության միասնական կամքով, համախմբվածությամբ և մեկտեղված ջանքերով: Մեծ զոհողություններով է ներծծված այսօրվա կարևոր տոնի խորհուրդը: Տոն, որը նշում ենք Արցախի, ասել է թե՝ Հայոց պետականության գոյության համար զոհվածների հիշատակի և հաղթանակը կերտած ռազմիկների առջև խոնարհումով: Տոն, որը նշելիս կարևոր է նախորդների ներդրման ու նվիրման արժևորումն ու գնահատանքը:

Հատկապես այսօ՛ր էական է այդ ամենի գիտակցումն ու խորքային ընկալումը:

Ինչո՞ւ հատկապես այսօր, ավելի ճիշտ՝ մեր օրերում: Շատ կցանկանայի սխալվել ընդհանուր տպավորության ու զգացողությունների մեջ, բայց 1994-ի մայիսին հրադադարված պատերազմից ի վեր ներկա ժամանակները թերևս ամենից տագնապահարույցն են:

Մի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանությունն է արդեն երկու տարի, հատկապես իշխանության գալու առաջին շրջանում, հանդես գալիս հակասական, երբեմն՝ իրարամերժ, հաճախ՝ պարզապես վտանգավոր հայտարարույթուններով: Տարօրինակ է, բայց, այսօր էլ, օրինակ, պարոն Փաշինյանը գրել է, թե Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թերևս որոշ առաջխաղացում կարելի է համարել, որ այս անգամ չի նշվել, թե՝ Արցախը հռչակեց իր անկախությունը Ադրբեջանից...

Չնայած, դրանք հարաբերականորեն ավելի «անմեղ» բաներ են, քան նախորդած տարաբնույթ հայտարարությունները:

Է՛լ ավելի անհանգստացնող է այն, թե ինչպիսի ջանադրությամբ են իշխանության եկած «թավշյաները» ձգտում Արցախը ներկայացնել որպես մարզ: Ասենք, ձգտելը ո՞րն է, մի քանի անգամ նման կոպիտ դրսևորումներ եղել են իշխանական շրջանակներից:

Ամենից մտահոգիչն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր Արցախը չի ունեցել այսքան թույլ, այսքան հնազանդ իշխանություն, ինչպիսին ունի այսօր: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած այն բանին, որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ ընտրվել և պաշտոնավարում է, արդեն մի քանի անգամ բացարձակ հնազանդության և քծնանքի ցուցադրական դրսևորումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Դժվար է ասել, դա գալիս է այն բանի՞ց, որ իրականում այդ երկուսը չեն վստահում միմյանց, թե՞ Արցախի ներկայիս նախագահը ձգտում է «պապից ավելի կաթոլիկ» երևալ: Բայց փաստն այն է, որ Արցախի նախագահի պաշտոնն ստանձնելուն պես, կարելի է ասել, քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի Արցախի տարածքում չհեռարձակվի Հայաստանի ոչ իշխանական լրատվական հեռուստաալիքներից մեկը: Թե ինչպե՞ս «փաթեթավորեցին« այդ որոշումը, էական չէ:

Ոչ պակաս անախորժ ու տագնապալի նստվածք թողեց աղմկահարույց պատմությունը՝ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներին Ստեփանակերտում ընդունել-չընդունելու հետ կապված...

Դրանք, իհարկե, ճակատագրական դեպքեր չեն, բայց բնութագրական են՝ հետագա ընթացքի ու ղեկավարի բնույթի առումով:

Տոնը՝ տոն: Բնականաբար շնորհավորում ենք ու միանում մաղթանքներին՝ հավելելով և այսպիսի ցանկություն, որ Արցախի Հանրապետության երրորդ տասնամյակի առաջիկա տարվա ընթացքում հնարավորինս մարվեն այսօր եղած տագնապներն ու նորերը չավելանան դրանց:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am