Անգերազանցելի է սեփական «թքածը լիզելու» վարպետությամբ

Նիկոլի չափ ու սահման չճանաչող բաց և թափանցիկ երեսպաշտությունը, ցինիզմը և փարիսեցիությունը վաղուց արդեն նորություն չեն որևէ մեկի համար։

Ճակատագրի քմահաճույքով մեզ համար ճակատագրական այս հանգրվանում` աշխարհաքաղաքական, տնտեսական, համավարակային առավել քան երբևէ ծանր իրավիճակում պետության ղեկին հայտնված, Հերոստրատի բարդույթով տառապող այս մարդն իրավամբ իր հավասարը չունի` անգերազանցելի է սեփական «թքածը լիզելու» վարպետությամբ. այնպես թեթևորեն է շրջադարձ անում իր խոստումներից, մոռանում նախկինում տիրաժավորած «իմաստուն» մտքերը և հանդես գալիս տրամագծորեն հակադիր դիրքերից` ուրանալով սեփական անցյալը, մեր պատմական անցյալի, ներկայի և ապագայի «տեսլականները», գնահատականները և պատկերացումները, որ ուղղակի ապշում ես։

Եվս մեկ անգամ համոզվեցինք դրանում` վերընթեցելով 2005 թ. «Հայկական ժամանակ» թերթում Փաշինյանի «խզբզած» հեղինակային հոդվածը` «Մոռանալ «հերոսական անցյալը», որ օրերս հիշեցրեց ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Սոլովյով-լայվ» հաղորդման «ուղիղ եթերում»։

Մեր «ամոթալի» անցյալի և պատմության հանդեպ ատելությամբ, արհամարհանքով շաղախված այդ հրապարակման մեջ, մասնավորապես` սևով սպիտակի վրա գրված է. «Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից։ Ոչինչ, ավելի քան ոչինչ։ Որովհետև ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար։

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ։ Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների» (հիմա հասկանում եք, չէ՞, թե ամերիկյան «իսթեբլիշմենտը»՝ ի դեմս այլևս պաշտոնաթող Բոլթոնի, ինչու էր այդպես լավատես Փաշինյանի ձեռամբ սեփական աշխարհաքաղաքական «պլաններին» ոչ համահունչ «պատմական հին կարծրատիպերը» քանդելու հարցում)։

Բայց զարմանալին այն չէ, որ Փաշինյանն իր ընտանեկան թերթում նզովում ու դատապարտում էր մեր պատմությունը, մեր նախկիներին, որոնք, իր ասելով, մեզ պլինտուսից «մինուս չգիտեմ ինչքան» ցածր «նվաստացուցիչ, խայտառակ» ժառանգություն են թողել` անգամ «կենդանիների չափ» հոգ չտանելով սերունդների մասին։ Զարմանալի է, թե ինչ է ասում այսօր`իր «հանճարեղ» հրապարակումից 15 տարի անց։

Հայաստանի անվտանգության «թավշյա» ռազմավարությանը նվիրած իր «ուղերձում»` վարչապետական բարձունքից, երբեմնի «թունդ ընդդիմադիր» խմբագրապետն էլ չի ամաչում, չի հրաժարվում անցյալի «ծանր ժառանգությունից», չի ուրանում և նզովում, այլ, ճիշտ հակառակը` փառաբանում է մեր նախնիներին, ասելով. «Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»։

Չի դժգոհում, թե մեր պատմությունն անվերջանալի «ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության» պատմություն է, այլ, որպես մեր առաջիկա «փառապանծ հաղթանակների» ուղեգիծ` մեջբերում է Տերյանի տողերը. «Բաբելոնն է եղել մեր ախոյանը` տե՛ս, անհետ կորել, անցել է չար մշուշի պես»։ Հասկանալի է, չէ՞. եթե մեր նախնիներն այնքան ապաշնորհ, անձեռնահաս, անհեռատես, խեղճ ու թշվառ, անկարող լինեին` միայն նզովքի և դատապարտման արժանի, մե՛նք էլ Բաբելոնի և շատ ուրիշների պես անհետ կորած, մոլորված կլինեինք պատմության քառուղիներում։

Ու չէր լինի ներկայիս Հայաստանը, Արցախի Հանրապետությունը, որի մասին վախենում է անգամ ակնարկել պաշտոնական փաստաթղթերում և Մինսկի խմբի համանխագահների, Ալիևի հետ պաշտոնական շփումների ժամանակ`բավարարվում է Արցախի «բնակչության» և «ընտրյալ ներկայացուցիչների» մասին անշառ ձևակերպումներով։ Ինքն էլ վարչապետի գահին բազմած`մեծ-մեծ չէր բրթի, թե` «հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում»։

Ինքն իրեն «մերժելով»` չէր արժեվորի 15 տարի առաջ իր իսկ կողմից «նզովված» ու «դատապարտված» նախնիներից ստացած ժառանգությունը։ «Ռազմահայրենասիրական» ճառեր չէր արտասանի, թե բա`«մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության», և այլն, և այդպես շարունակ։ Ի թիվս ազգային այլ արժեքների, չէր նշի «հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը՝ ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը»։

Մնում է արձանագրել, որ մեր նախնիների թողած պատմական և մշակութային ժառանգությունը գնահատելու, մեր «ամոթալի անցյալից», «կորուստների, պարտությունների և նվաստացումների» պատմությունից չամաչելու համար Փաշինյանին մի՛ բան էր պակասում. վարչապետի պաշտոնը` դրանից բխող առայժմ հաճելի, ոչ հեռու ապագայում` «անկանխատեսելի» (իրականում` լավ էլ կանխատեսելի) բոլոր տհաճ հետևանքներով...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 2191 անգամ
Լրահոս
Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am