Խնդրում եմ լրագրողներին զգուշորեն լուսաբանել սեռական հանցակազմ պարունակող դատական նիստերը. Բախշյան

Որպես մանկավարժ` դիմում եմ հատկապես այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են դատական գործերն ու որտեղ սեռական բնույթի հանցակազմ պարունակող շատ դեպքեր են առկա լինում: Կարծում եմ դրանք լուսաբանելու նպատակը հանրությանը դրանց մասին տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ հնարավորինս զերծ մնան նման գործողություններից: Սակայն բոլորովին պարտադիր չէ այդ հոդվածներում մանրամասն նկարագրեք այն սեռական գործողությունը, որը նկարագրվել է դատարանում. մի՞թե դա է կարևորվում ձեր կողմից: Մասնավորապես լրագրող Լիլիթ Քալաշյանը սույն թվականի մայիսի 13-ին lragir.am-ում լուսաբանել է Վերաքննիչ քրեական դատարանում Հայկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության ավարտը, ու, բավական չէ՝ մանրամասն նկարագրել է հանցանք պարունակող սեռական գործողությունը, ավելին՝ վերնագրում էլ է հատկապես նշել այն: Հոդվածը կրկին չգովազդելու նպատակով չեմ ուզում վերնագիրն արտատպել: Ամբողջ հոդվածում կարմիր թելի պես նկարագրվում է այդ գործողությունն այն դեպքում, երբ կարելի էր, շրջանցելով հատկապես այդ գործողության նկարագրությունը, ներկայացնել վերաքննիչ բողոքի ընթացքն ու ավարտը: Հայտնի է, որ ցանկացած լրագրող իր լուրի կամ հոդվածի համար այնպիսի վերնագիր է ընտրում, որը գրավի ընթերցողին ու նա կարդա տվյալ լուրը, սակայն Լիլիթ Քալաշյանի ընտրած վերնագիրն ու ամբողջ նյութը ծայրից-ծայր հակամանկավարժական է: Խնդրում եմ, զգույշ եղեք, այդ նյութերը կարդում են նաև դեռահասները, մի՛ դրդեք նրանց կատարել այնպիսի գործողություն, որը նրանց կկանգնեցնի դատարանի առաջ: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am