Եթե մտածում են մահերը հենց այնպես կվայելեն ու այս ամենը կանցնի, չարաչար սխալվում են․ Տիգրան Քոչարյան. Տեսանյութ

Հայաստանում դիմակահանդես է ընթանում, առողջապահության պատասխանատուները չեն հասկանում՝ ինչ ոլորտ են ղեկավարում: Ապագայում՝ իշխանափոխությունից հետո պետք է քրեական գործեր հարուցվեն, որպեսզի պարզվի՝ դիմակների պարտադիր կրումն ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետի խոսքով՝ առողջապահության ոլորտում «բարդակ է» տիրում. «Եթե որևէ մեկը ներկա պատասխանատուներից մտածում է, որ մահերը իրենք հենց այնպես կվայելեն ու այս ամենը կանցնի, չարաչար սխալվում են»:

Տիգրան Քոչարյանը հիշեցնում է՝ ինչպես էին ժամանակին իշխանավորներն ասում, որ մենք պատերազմի մեջ ենք, կորոնավիրուսը պատերազմ է մեզ հայտարարել. «Ասում են՝ պատերազմ է, բայց Առողջապահության նախարարը պատերազմի ժամանակ 20 օրով արձակուրդ է գնում ու Արագածի լանջից ժպիտով նկար հրապարակում: Պարոն նախարար, դու առաջիններից ես լինելու, որ պատասխանատվության ես ենթարկվելու»:

Տիգրան Քոչարյանը վստահ է՝ եթե Փաշինյանն այսօր լիներ ընդդիմություն, ապա հրապարակ կբերեին կորոնավիրուսից մահացածների դագաղները.

«Փաշինյանը եկել է իշխանության՝ «մեռել պարացնելով»: Ուղղակի Փաշինյանի բախտը բերել է, որ այսօրվա ընդդիմությունում չկան իրենց նման անբարոյականներ»:

Հարցին՝ այսօր շատերը պահանջում են Արսեն Թորոսյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականները, իսկ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով պաշտպանել է այս նախարարներին, հետևաբար՝ արդյոք ճիշտ չէ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Տիգրան Քոչարյանը պատասխանել է. «Ես միշտ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը երբևէ Արայիկ Հարությունյանից չի հրաժարվի, քանի որ նա Փաշինյանի ամենանվիրված կադրերից է: Իսկ Արսեն Թորոսյանն էլ դրսում Փաշինյանից ավելի ուժեղ կերպար է՝ ում ևս հնարավոր չէ պաշտոնանկ անել»:

Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ՝ Արսեն Թորոսյանն ի պաշտոնե տիրապետում է նաև Նիկոլ Փաշինյանի առողջական տվյալներին, որը ևս կարող է պատճառ լինել, որպեսզի Փաշինյանը չազատվի Թորոսյանից:

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար․ պատգամավոր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ․ թուրք պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Ալիևին միջազգային քրեական դատարանում սպասում են․ Նարինե Դիլբարյան (video) ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման Պաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնական Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը. Արաղչի Քրիստինե Վարդանյանը հեգնում է Փաշինյանին Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության nչնչացման նոր դեպքեր Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է,սեփական աթոռը պահելու համար՝ բարոյազուրկ դրսևորում Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը Ստացվում է՝ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից․ Գառնիկ Դանիելյան Անկարայում քննարկվել է ռուս-ուկրաինական կարգավորման գործըթնացը Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. «Ազատություն» Նվեր Կոստանյանը մանրամասներ է հայտնում կենսաթոշակի ավելացման վերաբերյալ ՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի տեսքով Խիստ լարվել են Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները Սաղ գյուղացիք թողել գնացել են, սաղի դուռը փակ է․ Գնդեվազի բնակիչ (video) Ինչի՞ց է վախեցած Նիկոլը, ինչու՞ հեռացրեց փոխոստիկանապետերին (video) Իշխանությունն այնքան թուլացած է, որ ստիպված տեսեք՝ ինչ քայլերի է դիմում․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am