Իշխանության յուրաքանչյուր վրիպում արդեն ժողովրդի համբերությունը սպառում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությունն օր-օրի ավելի պահանջատեր ու անհամբեր է դառնում։ 2 տարի առաջվա սիրուց ու անդուրժողականությունից համարյա ոչինչ չի մնացել։ Այսօր գրեթե չեն լսվում լատինատառ կոչերը՝ թողեք՝ թող աշխատեն։

Իսկ 2 տարի առաջ մեր յուրաքանչյուր քննադատական խոսքին ի պատասխան՝ այդ հանդիմանությունն էինք լսում։ Երիտասարդ հեղափոխականների հանդեպ անզուսպ սեր և հավատ կար, նրանց գործելու քարտ-բլանշ էին տվել։

Մարդկանց թվում էր, թե նրանք սարեր են շարժելու, և կյանքը փոխվելու է, երկիրը մեջքը շտկելու է, ու դրան խանգարողը միայն մենք ենք՝ նրանց քննադատող լրագրողները։ Այսօր արդեն մենք ենք հանդուրժողականության և համբերության կոչում այդ մարդկանց, որոնց համբերությունը սպառվելու վրա է։ Նրանք փոփոխություններ են ուզում և այլևս սպասել չեն ցանկանում։

Ամեն փոքրիկ վրիպում, որ թույլ է տալիս իշխանությունը, հունից հանում է երեկվա «հանդուրժողներին»։ Առողջապահության նախարարն արձակո՞ւրդ է գնում՝ «չոռ ու ցավին գնա», «քա՞ր է քաշել», «գնալը լինի՝ գալը չլինի»։ Այսպիսին է մարդկանց արձագանքը։ Այն մարդկանց, որոնք Արսեն Թորոսյանի «արևով էին երդվում» և մեզ՝ նրան քննադատողներիս, «չար ու նախանձ» անվանում։

Յուրաքանչյուր փոքրիկ առիթ վրդովմունքի ու անեծքների տեղիք է տալիս։ Ահա, թվում է՝ անմեղ մի որոշում է․ արարողակարգային ելույթների ժամանակ մի քանի անձի, այդ թվում՝ վարչապետին, կաթողիկոսին, ԱԺ նախագահին, դիմակ դնելուց ազատելու մասին որոշումը, բայց ինչպիսի՜ արձագանք՝ ինչքան ցասում ու վրդովմունք առաջացրեց այդ որոշումը։

Անգամ իրենց շահերից բխող քայլերն են մարդիկ սկսել մերժել։ Արայիկ Հարությունյանի համահայկական ծնողական ժողովը՝ մարդկանց հետաքրքրող հարցերին պատասխանելը, հեգնանքի, ծաղրի ու վրդովմունքի հսկա ալիք առաջացրեց»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 177 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am