Բեռլինցիները դուրս են եկել փողոց՝ ընդդեմ դիմակների և տուգանքների

Հազարավոր բեռլինցիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ COVID-19-ի դեմ պայքարի իշխանությունների սահմանած քայլերի։
Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Bild»-ին։
Պարբերականի տվյալներով՝ կենտրոնական Ֆրիդրիխշտրասե փողոցում հավաքվել է 18000 մարդ:
Ավելի վաղ քաղաքային իշխանություններն արգելել էին բողոքի քայլերթի անցկացումը։
Տեղում ծառայություն է անցկացնում 3000 ոստիկան, բերվել են ջրցաններ։