Կոռուպցիայի դեմ պայքարի մի տապալված պատմություն․ ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը Գոլդեն Փելես հյուրանոցը

 Հայաստանի հեղափոխական իշխանությունը կարծես թե մոռացել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախկին իշխանությունների թալանածը ետ բերելու հուժկու գործընթացի մասին։

2018 –ի ապրիլին նախկին կոռումպացված իշխանությունների թալանածով բյուջեն լցնելու և ՀՀ հպարտ քաղաքացուն երջանկացնելու մասին Փաշինյանի բոցաշունչ ճառերը նրա համար ապահովեցին վարչապետի աթոռ։ Անցել է ավելի քան երկու տարի, որտե՞ղ են այդ թալանածները, որոնք պետք է մտցվեին բյուջե։ Եթե ապավինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, պետական բյուջեի եկամուտները նվազել են 42 մլրդ դրամով, փոխարենը ավելացել են ծախսերը՝ ավելի քան 129 մլրդ դրամով / 20.2 տոկոս/։ Պարզից էլ պարզ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջեն գումարներ չի ստացել, այլապես հավաքագրումները ոչ թե կնվազեին, այլ կավելանային։ 

Նիկոլ Փաշինյանի՝ նախկինների թալանածը ետ բերելու ամենալուրջ օպերացիան Գոլդեն Փելես հյուրանոցի պետականացումն էր։ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, փոխանցվեց պետությանը 2019 թվականի սեպտեմբերին։ Համաձայն գույքի պետականացման մասին կառավարության որոշման՝ հյուրանցը գնահատվել է ավելի քան 7,5 միլիարդ դրամ՝ շենք-շինությունները, դրանց սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև ներսում առկա շարժական գույքը ներառյալ։ Պետականացման պահին հյուրանոցային համալիրում, ըստ կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած զեկույցի, առկա էր 3 հազար 257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը գնահատվում էր շուրջ 312 միլիոն 889 հազար դրամ, իսկ պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի պահառության համար բյուջեով գումարներ հատկացված չէին։

Կառավարությունը որոշեց գույքի պահպանությունը հանձնել ոստիկանությանը, իսկ պահպանության ամսական ծախսը, ըստ ոստիկանության հաշվարկի կազմում էր 6,5 մլն դրամ։ Այն ժամանակ հայտարարվեց, թե «Գոլդեն Փելես»-ով հետաքրքրված են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ապրող գործարարները։ Պետականացումից հետո անցած մեկ տարվա ընթացքում հյուրանցի աճուրդը երկու անգամ չի կայացել՝ գնորդների բացակայության պատճառով։ Համաձայն պետգույքի կառավարման վարչության՝ հյուրանոցի օտարման համար երեք աճուրդ է նախատեսված, որոնցից երկուսն արդեն չեն կայացել։ Թե ինչ կլինի, եթե երրորդ աճուրդի ժամանակ նույնպես պետությունը գնորդ չճարի, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ամեն չկայացած աճուրդից հետո հյուրանոցի գինը նվազում է 5 տոկոսով։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հյուրանոցային բիզնեսն այժմ ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, և դժվար է ասել, թե երբ կհայտարարվի երրորդ և վերջին աճուրդը։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին հայտարարված առաջին աճուրդում «Գոլդեն Փելես» հյուրանոցի մեկնարկային գինը հաշվարկվել էր 7 մլրդ 526 մլն 457հազար դրամ կամ 15 մլն 680 հազար դոլար։ 2020թ–ի փետրվարի 21-ին հայտարարված աճուրդի համար հյուրանոցի գինը սահմանվել էր 5 տոկոս պակաս՝ 7 մլրդ 150 մլն 134 հազար դրամ կամ 14 մլն 896 հազար դոլար։

Երրորդ աճուրդում հյուրանոցի գինը կնվազի ևս 5 տոկոսով ու կկազմի արդեն 6 մլրդ 792 մլն 628 հազար դրամ կամ, որ նույնն է, 14 մլն 151 հազար դոլար։ Սակայն եթե համավարակից առաջ հյուրանոցը գնորդներ չի ունեցել, ապա համավարակային ճգնաժամի պայմաններում որևէ մեկին հազիվ թե հյուրանցն այս գնով հետաքրքրի։ Փոխարենը պետությունն ամեն ամիս վնաս է կրում՝ բյուջեից գումար հատկացնելով հյուրանոցի պահպանման համար։ Դրան գումարած նաև այն, որ փաստացի՝ ավելի քան 733 մլն 829 հազար դրամով կամ 1.5 մլն դոլարով էլ արդեն պակասել է հյուրանոցի գնահատված արժեքը։

Հիմա հարց՝ ի՞նչ շահեց պետությունը կամ ի՞նչ ստացավ պետական բյուջեն կոռուպցիայի դեմ պայքարի այս փառահեղ գործարքից։ Պետության համար ավելի ձեռնտո՞ւ էր պահակ կանգնել չաշխատող հյուրանոցին, թե՞ թույլ տալ, որ հյուրանոցը շարունակի աշխատել, այդպես գոնե հարկեր կմտնեին պետբյուջե։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3994 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am