Արայիկ Հարությունյան խավարամիտ հերոսին թվում է՝ ինքը օրիգինալ է՞, շատ սխալվում է.բանասեր (video)

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին: Երկու տարվա ժամանակահատվածն այնքան փոքր ժամանակահատված չէ, որ մենք չիմանայինք՝ Կառավարությունից որեւէ մեկը չի գալու եւ չի պատասխանելու։ Այս խավարամիտ հերոսը որ կարծում է, թե իր Պաուլու Կոելյուից վերցրած միտքն արտասանելով շատ օրիգինալ է երեւում՝ խորապես սխալվում է։ Սա նշանակում է, որ իր կաբինետում եւ իր աթոռի հետեւում ինքն իրեն ավելի վստահ է զգում, քան դուրս գա եւ այն մարդկանց հետ զրուցի, որոնց համար ինքը ռեֆորմներ է նախատեսել։ Եթե այդ ռեֆորմներն ինձ համար են, ուրեմն նա պարտավոր է խոսել ինձ հետ, որովհետեւ ես Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհի քառակին եմ անցել։ Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում, ես հայտարարում եմ՝ չհասկացողների համար Հայաստանում 3 դպրոց կա, կարելի է գնալ այնտեղ վերապատրաստվելու»,- նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժիկ Սրապիոնյանը։

«Ունեմ երկու դպրոցական թոռներ, սակայն չի պատրաստվում այս տարի դպրոց ուղարկել: Իմ թոռներն այս տարի դպրոց չեն գնալու, ես իմ թոռներից կապիկ չեմ կերտելու։ Ոչ ոք ավելի լավ քան Արայիկ Հարությունյանն է, չի պատկերացնում, թե դպրոցական այս հարյուրամյա անընդհատ կատարելագործվող համակարգն ինչպես կարելի է քանդել։ Ինքն այդ տեխնոլոգիային տիրապետում է եւ քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք նախարարը կփորձի՞ իր հետ զրուցել այդ հարցի վերաբերյալ, Սրապիոնյանն ասաց. «Ես ժամանակին ձգտել եմ նախարարի հետ զրուցել։ Ես հիմա նախարարի հետ զրույցի նույն սեղանի շուրջ չեմ նստի. դա ինձ համար վիրավորական է»։

.

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am