Կաֆկան կառավարության նիստում․ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է Մարդու իրավունքի պաշտպանի այն հայտարարությունը, թե իրենք վերջին պահին ստացել են օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով կառավարությունը փորձում է ստեղծել արտակարգ դրության չեղարկման պարագայում համավարակի հետ կապված հարցերը օպերատիվ կառավարելու լրացուցիչ հնարավորություն:

Իսկ իրենք չեն հասցրել պատշաճ ուսումնասիրել և կարծիք տալ։ Այստեղից սկիզբ առավ փոքրիկ ռազբորկա, թե ով էր պարտավոր գերատեսչություններին ուղարկել նշված փաթեթը։ Փաշինյանը դիտողություն է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, թե ինչու ժամանակին նախագիծը չի ներկայացվել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին։ Աղաջանյանն էլ պատասխանել է, թե վարչապետի աշխատակազմը նախագիծը գերատեսչություններին ներկայացնելու գործառույթ չունի, դրանով պարտավոր է զբաղվել այն նախարարությունը, որը նախագիծը ներկայացնում է կառավարության հաստատմանը։ Տվյալ նախագիծը նիստում ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ պարզաբանել է, թե ի սկզբանե իրենք այն կարծիքն են հայտնել, թե նախագծով տրվող կարգավորումները ավելի շատ առողջապահական են, սակայն իրենց առջև խնդիր է դրվել շատ արագ կարգավարումներ մշակել, և վերջին օրը հանկարծ պարզվել է, որ նիստում նախագիծը զեկուցվելու է ինքը՝ արդարադատության նախարարության անունից։

Այս խոսակցությունից հետո Փաշինյանը հրահանգել է այսուհետ առանց շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համաձյանեցնելու որևէ փաստաթուղթ չբերել ստորագրության, նաև հավելել, թե Կաֆկայի «Դղյակ»-ը պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված։ Կառավարման հիբրիդային մոդելը, քաոսային աշխատելաոճը Նիկոլ Փաշինյանի կաբինետի հիմնական շարժիչ ուժն է․ ընդունում են ինչ-որ կարգավորում, հետո պարզվում է, որ այն լիարժեք մշակված և ուսումնասիրված չէր, ուստի անհրաժեշտ է դեռ չընդունած նախագիծը նորից հետ ուղարկել և փոխել բովանդակությունը։
Իսկ տվյալ պարագայում խոսքը շատ լուրջ փաստաթղթի մասին է։ Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները: Նախագծերով, մասնավորապես առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Այն հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ տարածքում գործունեություն իրականցնող կազմակերպությունների գտնվելու վայրում և կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:
Ստացվում է, որ կառավարությունը կողմ քվեարկեց մի փաստաթղթի, որի բովանդակությանը ծանոթ չէր, քանի որ նախագիծը դեռ վերջնական չէ և շահագրգիռ կառույցների առաջարկով դեռ կարող է էապես փոխվել։ Բացի այդ կառավարության ընդունած նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է գտնվում, այսինքն՝ կարող է ստացված առաջարկների և դիտողությունների հիման վրա լրամշակվել։ Ընդ որում՝ ժամանակը շատ կարճ է, և մինչև սեպտեմբերի 11-ը նախագիծը դեռ պետք է հասցնեն նաև քննարկել ու ընդունել Ազգային ժողովում։
Ոչ միայն այս, այլ նաև բազմաթիվ այլ դեպքերում կառավարությունը ինչ-որ հապշտապ լուծումների է գնում, հետո սկսում խմբագրել ու սրբագրել իր իսկ տված անհաջող լուծումները։ Արտակարգ դրության հետ կապված օրենսդրական նոր լուծուման մասին պետք է որ մտածած լինեին արտակարգի ռեժիմը երկրորդ անգամ երկարաձգելուց հետո։ Բայց պարզվում է՝ վերջին պահին մի կերպ են հասցրել։
Ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի կառավարությունը վերջապես կարողանա կշռադատված գործել, և որքանով կօգնի Կաֆկան այս հարցում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4015 անգամ
Լրահոս
Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am