Ադրբեջանական խնձորի գործով մեղադրանքներ են առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Քննությամբ պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ  են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 4 քաղաքացիների և ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը: Մասնավորապես,  քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու պարբերաբար Բագրատաշենի մաքսակետով հանրապետություն են ներկրել մեծ քանակությամբ գյուղմթերք և դրա հետևանքով չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով` 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը: Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, որի հետևանքով չի վճարվել նաև զգալի չափերով` 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ: Քննությամբ պարզվել է նաև, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց,  իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետև` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են  Հ. Ֆ.-ի և Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան: Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս: Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, Բագրատաշենի բնակիչ Ա. Խ.-ն նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին: Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար: Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Ա. Վ.-ն, Կ. Ն.-ն, Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վ. Մ.-ն  խմբի կազմում` նախնական համաձայնությամբ,  անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառքներ են ստացել` վերջիններիս թույլ տալով  առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր: Այսպիսով, խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար տեսուչ Ա. Վ.-ին, Դ. Ա.-ին և Վ. Մ.-ին մեղադրանքներ են առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով, Կ. Ն.-ին` 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Հ. Ֆ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակելու համար` Ա. Խ.-ին և Գ. Թ.-ին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am