«Լացել եմ ուզում» վիրուսը պատանդ էր վերցրել հազարավոր համակարգիչներ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Առցանց ահաբեկիչների կողմից տարածվող WannaCry համակարգչային վիրուսի հիմնական գրոհի ալիքը կարծես թե անցյալում է՝ վիրուսից տուժած հիմնարկները վերականգնում են բնականոն աշխատանքը: WannaCry վիրուսը, որը թարգմանաբար նշանակում է «լացել եմ ուզում», փաստացի պատանդ էր վերցնում համակարգիչներիչներում բոլոր տվյալները եւ սպառնում ջնջել դրանք, եթե երեք օրվա ընթացքում ահաբեկիչներին չվճարվեր 300 դոլարի փրկագին: Վիրուսը տարածվում էր ցանցային միջոցով, այսինքն, եթե ձեր տան, կազմակերպության կամ նույնիսկ սրճարանի ցանցին միացված մեկ համակարգիչ վարակվում է վիրուսով, այն անմիջապես վարակում է ցանցին միացված բոլոր համակարգիչները: Վիրուսը վտանգի տակ դրեց ոչ միայն անհատական համակարգիչների օգտատերերին, այլեւ մարդկանց կյանքեր՝ կանգնեցնելով հիվանդանոցների աշխատանքները: Առաջինների թվում տուժեց Մեծ Բրիտանիան. այստեղ Թոմի նման տասնյակ մարդկանց վիրահատությունը հետաձգվել է, քանի որ վիրուսը դադարեցրել է հիվանդանոցի բոլոր համակարգիչների աշխատանքը. «Կարծում եմ սա սարսափելի հանցանք է՝ նրանք մարդկային կյանքեր են վտանգում»: Աշխարհի մյուս մասում՝ Ինդոնեզիայի մայրաքաղաքում մայրաքաղաքի խոշորագույն Դհարմայիս հիվանդանոցը կաթվածահար էր եղել, քանի որ WannaCry վիրուսը վնասել էր հիվանդների տվյալների ամբողջ բազան. «Փառք Աստծո, անմիջապես գրոհի պահին մեզ մոտ վիրահատություն տեղի չէր ունենում», – ասում է հիվանդանոցի տնօրեն Աբդուլ Քադիրը: Ամերիկյան առաջին ընկերությունը, որը տուժեց WannaCry վիրուսից, FedEx փոստային ծառայությունների ընկերությունն էր: Ընդհանուր առմամբ, վիրուսից տուժել են 150 երկրի հարյուր հազարավոր համակարգիչներ: Ճապոնիայի կառավարությունը հատուկ կարգադրություն է հրապարակել WannaCry վիրուսի հետեւանքներին դիմակայելու մասին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է վիրուսի տարածման մեջ ամերիկյան կողմին՝ ավելացնելով, որ ինքը վիրուսի հետ ոչ մի կապ չունի. «Վիրուսի հիմնական աղբյուրը Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն են: Ռուսաստանն այստեղ ոչ մի կապ չունի»: WannaCry վիրուսը գրվել է այն բանից հետո, երբ հաքերների մի խումբ ապրիլին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունից գողացել էին տվյալներ Microsoft Windows ծրագրի մանր վրիպումների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս մուտք գործել օգտատերի համակարգիչ: Մարդկային կյանքերը վտանգի տակ դրած եւ հարյուր հազարավոր մարդկանց տվյալները պատանդ վերցրած հաքերների ինքնությունը դեռեւս չի պարզվել: Microsoft ընկերությունը վերջին օրերին վերացրել է տվյալ վրիպումը, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին աչալուրջ լինել:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am