Փաշինյանին աջակից որոշ անձինք եւ քաղաքական ուժեր իշխանության դեմ բացահայտ հակաքարոզ են անում

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին աջակից (գոնե մինչեւ վերջերս) որոշ անձինք եւ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀԱԿ-ը, բացահայտ դժգոհ են դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխություններից եւ կառավարության որդեգրած լուծումներից։ Նրանք համոզված են, որ Փաշինյանի կողմից իրականացվող կարգավորումները «կիսաքայլեր» են, որոնք փաստացի որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցնելու։

Ի դեպ, այդ մասին, մեր ստացած տեղեկությունների համաձայն, նշյալ ուժերից մեկի կարկառուն որոշ ներկայացուցիչներ տարբեր տեղեր իրենց դժգոհությունն են հայտնում: Հիմնական քննադատության մեխը կապված է հետեւյալ մտքի հետ, թե «ներկա փուլում ՍԴ դատավոր նշանակելը դատարկ եւ անիմաստ ժամավաճառություն է»։ Այս թեման բավականին կոշտ արձագանքներ է ստանում նաեւ հրապարակային դաշտում:

Ընդ որում, ՍԴ անդամի նոր թեկնածուների դեմ կատեգորիկ բացասական կարծիքներ ու ամենատարբեր մեղադրանքներով համեմված քննադատություն են հնչեցնում այն ուժերն ու քաղաքական կառույցները, որոնք քարոզում են Գերագույն դատարանի անհրաժեշտության մասին։

Այս հանրույթի ներկայացուցիչները վերջին երկու-երեք օրերի ընթացքում կառավարության կողմից ներկայացված թեկնածուների նկատմամբ բացահայտ հակաքարոզ են իրականացնում՝ ամեն կերպ ապացուցելով, որ նրանք այս կամ այն կերպ ասոցացվում են «քրեաօլիգարխիկ համակարգի հետ» եւ չեն կարող լինել ՍԴ լիիրավ ու լեգիտիմ անդամ։

Ի դեպ, նրանք «ձեռքի հետ» նշանառության տակ են առել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1129 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am