Կարեն Կարապետյանի նոր մրցակիցը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքը, ըստ որի՝ առաջատարը ՀՀԿ-ն է՝ 71 տոկոսով: Հաշվի առնելով Հայաստանի ընտրական գործընթացի առանձնահատկությունները՝ այդ արդյունքը ամենևին անսպասելի համարել չի կարելի: Այստեղ ուշագրավ է այլ բան: Մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն հավաքեց կամ հավաքագրեց 49 տոկոս ձայն: Երևանի քաղաքապետի ընտրությանը այդ ցուցանիշը փաստացի կրկնապատկվել է: Ընդ որում, այն գործնականում կրկնապատկվել է ոչ միայն խորհրդարանի ընտրության համեմատությամբ, այլ նաև Երևանի քաղաքապետի նախորդ ընտրությունների: Այդպիսով, վիճակագրական այդ ցուցանիշների ներքո ստացվում է քաղաքական կամ ավելի շուտ՝ ներիշխանական, ներկուսակցական բավական հետաքրքրական շերտ: Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ դեմքն, այսպես ասած, Կարեն Կարապետյանն էր՝ այդ կուսակցության և ընդհանրապես իշխանության համար աննախադեպ բարձր վարկանիշով: Խոսվում էր նույնիսկ 80 տոկոսի մասին: Հետաքրքրական է, որ նույն ժամանակահլստվածում Տարոն Մարգարյանին վերագրվում էր 60 տոկոս: Այժմ ստացվում է, որ Մարգարյանի ցուցանիշը մեկուկես ամիս անց աճել է մոտ 10 տոկոսով: Հետաքրքիր է, թե ինչպիսի վիճակում է մեկուկես ամիս անց Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը: Զուտ կուսակցական արդյունքի առումով Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կամ «դիմանկարով» անցկացված ընտրական գործընթացում։ ՀՀԿ-ն հավաքեց կրկնակի պակաս, քան Տարոն Մարգարյանի «դիմանկարով» գործընթացում: Ինչ խոսք, ընտրական տրամադրության և մթնոլորտի առանձնահատկությունների էական տարբերություններ կան խորհրդարանի համապետական և ավագանու ՏԻՄ մակարդակներում, եթե անգամ խոսքը Երևանի ավագանու մասին է, սակայն ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ստանում է «վարկանիշային ուժեղ» մրցակից»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am