ՀՀԿ շտաբներն առավել անմատչելի են, քան պետական սահմանները

Ի՞նչ է նախընտրական շտաբը։ Դա հանրային տարածք է, որտեղ փակցված է հանրային միջոցառմանը մասնակցող, այս դեպքում ընտրական պրոցեսի դերակատար կառույցի պաստառը։ Եթե այդ տարածքն անգամ մասնավոր անձի է պատկանում և տրամադրված է կամ վարձակալական հիմունքներով, կամ էլ անհատույց, միևնույն է, ընտրական գործընթացի ժամանակ նախընտրական շտաբի տարածքը դադարում է լինել որևէ մեկի սեփականությունը, այլ դառնում է հանրային միջոցառումների՝ տեղեկատվական բնույթի նյութերի, թեկնածուների հետ հանդիպումների, բուկլետների բաժանման համար նախատեսված տարածք։ Նախընտրական շտաբը բաց է բոլոր այցելուների համար, այն չի կարող փակվել ցանկացած քաղաքացու առջև։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀԿ նախընտրական շտաբը։ Դա ամեն թաղում հիմնված քրեական հեղինակությունների որջն է, որտեղ կատարվում է ՀՀ քաղաքացիների վախեցման, կաշառման, հնազանդեցման ու ստորացման գործընթաց։ Այդ տարածքները պահպանվում են ՀՀ ոստիկանության կողմից և հռչակվում որպես սեփականություն, ինչպես պահպանվում էին բուտիկները՝ Մաշտոցի պուրակում, ՀՀԿ հենասյուն հանդիսացող օլիգարխների օբյեկտները, քանի որ այդ շտաբներում է պարփակված իշխանությունն ուզուրպացրած խմբակի ողջ տրամաբանությունը: Վերցնել, տանել, թալանել, յուրացնել այն, ինչ պատկանում է հանրությանը, այն, ինչ պետք է հավասարապես բաշխվի քաղաքացիների, այլ ոչ կլանային մտածողություն ունեցող մի քանի անձերի միջև: Այն, ինչ կատարվեց երեկ՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ, ՀՀԿ Ավանի վարչական շրջանի շտաբում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանրայինն ուզուրպացված և խլված է։ Միևնույն ժամանակ հանրային կարգի պահպանման և հանրային միջոցներով սնուցվող ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգից վերածվել է թիկնապահ համակարգի։ Թիկնապահները հավատարմորեն պահպանում են հանրությունից զավթված և հանրության համար անմատչելի հռչակված տարածքները։ ՀՀԿ շտաբներն առավել անմատչելի են, քան պետական սահմանները։ Այդ տարածք իրավունք չունի մուտք գործել անգամ ՀՀ ԱԺ անձեռնմխելի պատգամավորը, որն, ի դեպ, կարող է իր մանդատով անարգել այցելել ՔԿՀ-ներ և զինվորական զորամասեր։ ՀՀԿ շտաբի ամեն սանտիմետրը պահպանվում է ՀՀ ոստիկանության կողմից, իսկ ԼՂՀ 800 հեկտար հողի մասին, օրինակ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլյան մարտերի օրերին կորցրած 800 հեկտար տարածքը չունի որևէ ռազմավարական և մարտավարական նշանակություն: Ապա ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատեց, որ «…այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող եւ ամայի տարածքներ: Պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա»: Հիմա պատկերացրեք, թե ոնց է մշակված ՀՀԿ շտաբի ամեն սանտիմետրը ու ինչ ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունի։ Միայն պատկերացրեք։ Զարուհի Հովհաննիսյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am