Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելու տեսարանը լուսաբանելու համար Ձախ Հարութը 1in.am-ի դեմ բողոք է ներկայացրել Youtube-ին

ՀՀԿ քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելու տեսարանը լուսաբանելու համար երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, 1in.am-ի դեմ բողոք է ներկայացրել Youtube-ին: Youtube-ն էլ որոշել է երեք ամսով արգելափակել լրատվամիջոցի ուղիղ եթերի հնարավորությունը։ Սա ոտնձգություն է ՀՀ քաղաքացու տեղեկացված լինելու սահմանադրությամբ վերապահված իրավունքի վրա, քանի որ միջոցառումը նախընտրական քարոզարաշավի շրջանակում է լուսաբանվել։ Կայքը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը խոնարհվեց Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի առջև։ Այս տեսարանը բուռն քննարկվեց և քննադատվեց սոցիալական ցանցերում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի կարծիքով՝ ինչպես ՀՀԿ-ական տնօրենների հայտնի գործով, այնպես էլ այս դեպքում սա Հարութ Փամբուկչյանի նախաձեռնությունը չէ, այլ կուսակցության նախաձեռնությունն է։ Դանիել Իոննիսյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում։ «Սա տեղի է ունեցել քարոզարշավի շրջանակում, իսկ քարոզարշավը հանրային միջոցառում է։ Եվ մտահոգիչ է, որ կարող են արգելափակել քարոզարշավը լուսաբանելու համար։ Եվ ոչ միայն լրատվամիջոցի իրավունքը, այլ նաև պարտքն է լուսաբանել միջոցառումը։ Այլապես հարց կառաջանար՝ ինչո՞ւ չլուսաբանեցիք այս միջոցառումը։ Եվ կարծում եմ՝ սա կուսակցության կողմից կազմակերպված էր»,- ասաց նա՝ հավելելով, որ Youtube-ի որոշումն անպայման պետք է բողոքարկել։ Դանիել Իոննիսյանը չի բացառում, որ գուցե Հարութ Փամբուկչյանը տեսել է, թե որքան է ատելությունը ՀՀ-ում իշխող կուսակցության նկատմամբ, դրա համար այս քայլին է գնացել. «Ես երբեք ոչ ոքի առջև չեմ խոնարհվել և մտադիր էլ չեմ, բայց սա ավելի շատ բարոյական տիրույթում է։ Այդ նույն մարդը նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր Ժառանգությանն էր սատարում։ Բայց դա իր իրավունքն է, կարող է խոնարհել գլուխը, կարող է կոշիկները համբուրել, դա իր իրավունքն է»։ «Սա արդեն բոլոր սահմաններն անցնող երևույթ է։ Ինչպես կարող են լրատվամիջոցի վրա արգելք դնել, երբ եղել է քարոզարշավի շրջանակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի առջև խոնարհվելը Հարութ Փամբուկչյանի գործն է, բայց խոնարհվելուց առաջ նա պետք է մտածեր, որ հանրային դաշտում է և բոլորն են դա տեսնելու. «Եթե այդքանը չի մտածել, ուրեմն բացարձակապես իրավունք չունի արգելք դնել լրատվամիջոցի վրա»։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am