«Սորոսը» տասը օր անց կրկին հիշեցնում է Փաշինյանին, որ ընտրության ժամը անվերջ չի կարող տևել

Այսօր «Սորոսի» հիմնադրամը Դանիել Իոննիսյանի միջոցով կրկին հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, որ Ալեն Սիմոնյանի մասով խնդիրը պետք է լուծել: Մասնավորապես Դանիել Իոննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է բառացի հետևյալը. «Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները:

Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար):

Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչու՞.

1. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:

2. Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:

3. Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ:

4. Առաջարկեք ձեր տարբերակը:

Հ.Գ. Մի տեսակ «ու՞մ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս:»:

Ուշադրություն կարելի է դարձնել, որ Դանիել Իոննիսյանի կոչը ուղղված էր, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նպատակը նույնպես հասկանալի է: Ֆորմալ տեսակետից իհարկե որոշումը պետք է կայացնի Արարատ Միրզոյանը, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ իրական որոշողը լինելու է Նիկոլ Փաշինյանը: Եվ ահա, «Սորոսը» Իոննիսյանի շուրթերով, թեև դիմում է Արարատ Միրզոյանին, սակայն նրա իրական հասցեատերը հենց Նիկոլ Փաշինյանն է: Պարզապես «Սորոսն» ուզում է դեռ չխզել իր կապերը իշխանության հետ` հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում «հետ դարձի» կբերի Փաշինյանին: Մանավանդ, որ Փաշինյանի հետ կոալիցիան խզելուց հետո «Սորոսը» որևէ լուրջ այլընտրանք չի ունենա, քան հայտնվել իր այն իրավիճակում, ինչ եղել էր նախկին իշխանության ժամանակ: Սակայն, եթե գործընթացները ընթանան սորոսականների համար ոչ դրական հունով, նրանք ստիպված կլինեն լքել իշխանությունը և հայտնվել կոշտ ընդդիմադիր դիրքերում: Սակայն մեծ հաշվով նրանց այդ որոշումը կայացվելու է ոչ թե Հայաստանում, այլ երկրից դուրս:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 982 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am