Մեղրու հիվանդանոցը «սպանդանոց» է. 300 մեղրեցի բաց նամակով դիմել է վարչապետին

Շուրջ 300 մեղրեցի բաց նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ համայնքում ստեղծված անելանելի վիճակի կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասված է. «Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Հարգելի՛ պրն վարչապետ Ձեզ են դիմում սահմանամերձ Մեղրու մի խումբ բնակիչներ։ Նախորդ տարվա գարնանը ՀՀ նախագահի մասնակցությամբ մեր քաղաքում բացվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարագի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում բացված կենտրոնը, որը միավորեց «Մեղրու բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները եւ որի կառուցման համարներդվեց 1.62 մլրդ դրամ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ լավ կահավորված է։ Նման հնարավորություններով աննախադեպ կենտրոնի բացումը մարզում հույս ներշնչեց մեզ, որ սահման պահող մեր բնակչության համար ի վերջո կլուծվի լրջագույն օրախնդիր դարձած բուժօգնության հարցը։ Սակայն ավաղ, ավելի քան մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ հիվանդանոցը շարունակում է մնալ «սպանդանոց», ու մենք առողջական ամենաչնչին հարցերի դեպքում էլ ստիպված ենք կրկին բռնել մայրաքաղաքի կամ մոտ գտնվող այլ քաղաքների (Կապան, Գորիս) ճանապարհը։ Բժշկականանձնակազմի՝ նեղ մասնագետների պակասի, իսկ եղած մասնագետների թերեւս ոչ բավարար պատրաստվածությանհետեւանքով վերջին դժբախտ դեպքը գրանցվեց օրերս, երբ հիվանդանոցում մահացավ երկու անչափահասների հայր, քառասունամյա Սուրեն Սարգսյանը։ Սա վերջին, բայց ոչ եզակի դեպքն է, որից հետո ողջ բնակչության շրջանում կրկին բարձրացվում է չարաբաստիկ հարցը՝ ո՞վ է հաջորդը, ո՞ւմ հարազատը, երեխան կամ ծնողն, այսպես այլեւս չի կարող շարունակվել… Պարո՛ն Կարապետյան Խնդրում ենք ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարեւոր կադրային խնդիրները, եւ եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանն», արագ լքում են մեր քաղաքը։ Լիահույս ենք, որ կարձագանքեք եւ լուծում կտաք 12 հազար բնակչության սպասարկելու պատասխանատվություն ստանձնած բուժհաստատության՝ որպես այդպիսին գործունեությունն ապահովելու հարցին»։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am