Ռոնալդինյոն ազատվել է տնային կալանքից

Պարագվայի դատարանը տնային կալանքից ազատ է արձակել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին և նրա եղբորը:
Ռոնալդինյոն պարտավոր է տուգանք վճարել 200 000 ԱՄՆ դոլար, սակայն արդեն իսկ իրավունք է ստացել վերադառնալ հայրենիք` Բրազիլիա: