Թունավորման վարկածը հաստատվեց. Նավալնու թիմակիցները մեղադրում են Պուտինին

Ալեքսեյ Նավալնուն թունավորել են, նման հայտարարությամբ երեկ հանդես եկավ գերմանական «Շարիթե» հիվանդանոցը: «Նավալնու հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ նրան թունավորել են, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ճշգրիտ նյութը դեռ չի հայտնաբերվել, կատարվում են հետազոտություններ», - ըստ «Ազատության», ասված է գերմանական «Շարիթե» կլինիկայի պաշտոնական հայտարարության մեջ:

Ալեքսեյ Նավալնու հարազատներն ու թիմակիցները ի սկզբանե հայտարարում էին, որ Պուտինի կոշտ քննադատին թունավորել են: Նրան Օմսկի հիվանդանոցից գերմանական հիվանդանոց են տեղափոխել շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին առավոտյան: Տեղափոխումը կազմակերպել էր Cinema for Peace հիմնադրամը՝ Միացյալ Նահանգներում բնակվող ռուսաստանցի գործարար Բորիս Զիմինի ֆինանսական աջակցությամբ:

Երեկ հիմնադրամի ղեկավար Յակա Բիզիլը գերմանական Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ալեքսեյ Նավալնին ողջ կմնա, բայց առնվազն երկու ամիս չի կարողանա ակտիվ զբաղվել քաղաքականությամբ: Ավելի ուշ Բիզիլը ճշտել է, որ նման հայտարարություն արել է ոչ թե բժիշկներից ստացած տվյալների հիման վրա, այլ իրավիճակի սեփական գնահատականն է ներկայացրել:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ի Մոսկվա էր վերադառնում Տոմսկից: Օդանավում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում, և Նավալնուն անգիտակից վիճակում տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի կողմնակիցները համոզված են, որ նրան թունավորել են: Օմսկի բժիշկները հայտարարել են, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:

Օմսկի բժիշկները հրաժարվում էին հիվանդին փոխանցել Գերմանիայի գործընկերներին՝ հայտարարելով, թե նրա առողջությունը վտանգված է: Իրավիճակին խառնվել էին եվրոպական երկրների առաջնորդները նույնիսկ, ինչից հետո էլ նրան շուրջ երկու օր Օմսկի հիվանդանոցում պահելուց հետո թույլ են տվել տեղափոխել Գերմանիա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, ի պատասխան հարցին` արդյոք Պուտինը մասնակցել է բանակցություններին կամ Նավալնուն Գերմանիա բուժման ուղարկելու որոշման կայացմանը, երեկ հայտարարել է, թե բլոգեր Ալեքսեյ Նավալնուն Օմսկի կլինիկայից Բեռլինի բուժհաստատություն տեղափոխելու մասին որոշումը չի պահանջել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Պեսկովը նշել է, որ խոսքը բացարձակապես բժշկական որոշման մասին է, որը կապված է եղել հիվանդի առողջական վիճակի հետ. - «Այստեղ որևէ առիթ չկա միջազգային բանակցությունների համար: Ես միայն կարող եմ ասել, որ անշուշտ այս դեպքում մեր համապատասխան իշխանություններն ամեն ինչ արել են շատ արագ, այն բանից հետո, երբ բժիշկները հնարավոր են համարել հիվանդի տեղափոխումը»:

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուխարովսկին երեկ հայտնել է, թե պատասխան է ստացել Բեռլինի կլինիկայից: Գերմանացի բժիշկների խոսքով` Նավանլին նախկինի պես ծանր վիճակում է: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե ոչ ոք չի խառնվել Նավալնու բուժման մեջ, սակայն սրա հետ մեկտեղ չի կարողացել պատասխանել լրագրողների հարցերին, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի գրասենյակում: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ դրանք ուժայիններ էին:

Նավալնու թիմակիցները ոչ միայն հայտարարում են, թե ընդդիմադիր գործչին թունավորել են, այլ նաև սրան մեղադրում են անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնի քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, մասնավորապես, տեսահոլովակ է հրապարակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում, որում Նավալնուն թունավորելու մեջ մեղադրում է Պուտինին և պահանջում իրավապահ մարմիններից, որ ստուգեն նրա այս վարկածը. – «Շատերն ասում էին, թե Պուտինին սա ձեռնտու չէ, մեր երկրում սա սովորական է դարձել: Անկախ լրագրողներին, ընդդիմադիրներին սպանում են, նրանց դեմ մահափորձեր են ձեռնարկում և ամեն անգամ մենք լսում ենք, թե Պուտինին սա ձեռնտու չէ: Հերիք է, պարո՛ն Պուտին, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Դուք եք պատասխանատու այս սպանությունների և մահափորձերի համար, Դուք անձամբ:

Հնարավոր չէ հավատալ, որ նման հանցագործությունը կազմակերպվել է առանց Ձեր թույլտվության, առանց Ձեր ուղիղ հրամանի կամ գոնե համաձայնության: Ես` Իլյա Յաշինը պահանջում եմ քրեական գործ հարուցել Նավալնու դեմ մահափորձի վերաբերյալ և պահանջում եմ ստուգել այս մահափորձին Ռուսաստանի նախագահի մասնակցության վարկածը», - ասել է նա:

Այսպես, գերմանացի բժիշկների պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս ընդդիմադիրը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբին պատկանող նյութից: Ըստ հաղորդագրության՝ Նավալնին շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը լուրջ է, բայց ներկա պահին կյանքին անմիջական սպառնալիք չկա: Ընդդիմադիր գործչի հիվանդության հնարավոր հետևանքները դեռ անհայտ են, բայց նշվում է, որ այն կարող է ազդել հատկապես նյարդային համակարգի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3594 անգամ
Լրահոս
Խորվաթիայի նախագահը հերքել է մեղադրանքը Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am