Գնում ենք դպրոց, որ zoom-ով դաս անե՞նք

Երկրիս ակամա կառավարությունն ու պատանի պարետը այնպիսի որոշումներ են ընդունում, որ հասարակությանը մնում է միայն, պատկերավոր ասած՝ «ծնող կանչել»:

Խոսքը, ինչպես կռահելի է, «դպրոց հաճախելու նոր կանոն-ուղեցույցի», կարծեմ՝ 12 բազմակետից բաղկացած «հրահանգաթերթիկի» մասին է:

Լուսահոգի ու անմոռանալի դասղեկս, ընկեր Գրիգորյանը, եթե ծանոթանար պարետի ու ԿԳՄՍ նախարարի այդ «ստեղծագործությանը», կասեր՝ Ավինյան Տիգրան, մի չաղլիկ, կերած-խմած «2», իսկ Հարությունյան Արայիկին՝ սխալներով արտագրելու համար՝ «պապիկի չալիկ», մի հատ ձիգ ձգված «1»...

Մեր գործընկերուհիներից մեկի դպրոցահասակ դուստրը բոլորից դիպուկ և ամբողջական է գնահատել դպրոցները` «IT դարաշրջանի» համակենտրոնացման ճամբարներ, երեխաներին էլ հոգեխանգարմունքի փորձանյութ դարձնելու այդ «ուղեցույցը», ասելով՝ գնում ենք դպրոց, որ zoom-ով դաս անե՞նք...

Դժվար է միարժեքորեն պնդել, թե հատկապես ի՞նչն է պատճառը, որ նման «ուղեցույց» են մոգոնել: Գուցե դրա պատճառն ա՞յն է, որ նման «հրահանգներ» տվողները դեռ ծնող լինելու բերկրանքն ու պատասխանատվությունը չեն զգացե՞լ, ասենք՝ իրենք երեխաներ չունեն ու խնդրո առարկայի մասին բացառապես տեսական պատկերացումներով են առաջնորդվում, սորոսագրանտյալ «գրքերով», օրինակ: Թե՞ ասենք, նման «հրահանգ» գրողները, մեղա քեզ՝ Տեր, միզոպեդիայով են տառապում, ենթադրենք՝ լատենտ մանկատյաց են: Իսկ միգուցե աշակերտական տարիներին նրանց հոգեբանական վնասվա՞ծք են պատճառել դպրոցում, և հիմա, երբ ձեռքները «վլասծ» է ընկել, այսպիսով իրենց՝ տարիներով կուտակած քենն են դրսևորում, վրեժ են լուծում դպրոցներից, մանկավարժներից ու դպրոցականներից:

Եթե՝ ո՛չ առաջինը, ոչ՛ երկրորդը, ոչ էլ՝ երրորդը, հապա ինչո՞վ բացատրել նման «հրահանգներ» հորինելն ու դրանք դպրոցականներին ու իրենց ծնողներին պարտադրելը: Նրանք, ի՞նչ է, հատուկ նպատակ են դրել աշակերտա-ծնողա-ուսուցչական ապստամբությո՞ւն հրահրել: Նենգադո՞ւլ են անում: Փորում են «ժողվարչապետի» աթոռի տա՞կ...

Չէ, բայց իսկապես, ի՞նչ է նշանակում՝ երեխաները կարող են դպրոց գնալ, բայց այդ ամբողջ ժամանակ պետք է լիեն դիմակներով, դասամիջոցներին դասարաններից դուրս գալու իրավունք չունեն, անընդմեջ պետք է միմյանցից պահպանեն 1,5-2 մետր հեռավորություն, գրատախտակի մոտ չգնալ (ենթադրենք), գրավոր աշխատանքները՝ մի՛միայն թերթիկների վրա (ենթադրենք), դպրոցի տարածքում շարժվել մի՛միայն «հեռավորության պահպանման» գծանշումներով...

Որքան էլ համոզում են, թե այս ակամա իշխանությունն ու իշխանավորները ծխելուն դեմ են, ինչ-որ թունդ «ծխանյութի» հոտ է գալիս նման հրահանգներից:

Պատահական չէ, որ նման «հրահանգները», դեռ չփորձարկված, արդեն իսկ մեծ դժգոհություն են հարուցել, որն առաջին հարթին դրսևորվում է սոցցանցերում բազմաթիվ մարդկանց, դպրոցական երեխաներ ունեցող օգտատեր-ծնողների գրառումներով ու սուր դիտարկումներով:

Բազում դիտողությունների շարքում նախ, ուշադրություն գրավեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ կեսկատակ-կեսլուրջ արտահայտությունը, որ «...եթե այդ կանոններով կրթությունը 72 ժամից ավել է տևելու՝ ուրեմն յուրաքանչյուր երեխայի համար պարտադիր պետք է լինելու ստանալ դատարանի թույլտվություն՝ ազատությունից զրկելու համար» (72 ժամը այն ժամկետն է, երբ անձին կարող են ձերբակալված պահել և դրա համար դատարանի որոշում չի պահանջվում):

Ազգային ժողովի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, բացի ուղղակիորեն ու խիստ քննադատությունից, այս թեմայով Ռուբեն Մելիքյանի գրառման տակ ծավալված հարցուպատասխանի ընթացքում նաև ընդգծել է, որ սա այդպես չի կարող լինել, և ինքն այս հարցում մինչև վերջ պայքարելու է: Վստահ եմ, որ Նաիրա Զոհրաբյանը այդ պայքարում բազմաթիվ համախոհներ ու աջակիցներ կունենա:

Ինչ վերաբերում է «հրահանգներ» հորինած իշխանապաշտոնյաներին, ապա նրանք հերթական անգամ դրսևորեցին իրենց «փայլուն» մակարդակը: Կորոնավարակի համաճարակի պայմաններում մարդկանց բախտի քմահաճույքին ու Աստծո ողորմածությանը թողած, ավելի քան 1000 մարդու մահվան պատճառ դարձած կառավարությունը, առանց դիմակների դեսուդեն ֆռֆռացող, անամոթաբար քեֆ-ուրախություններ անող իշխանավորները հիմա էլ «պապից կաթոլիկ» եղանակով «հակահամաճարակային կանոններ պահող-պահպանող» են խաղում: Թերուս-ինքնահավանների ձեռքը պետություն է ընկել, բա էլ ի՞նչ անեն...

Իսկ առհասարակ, վհատվել չարժե: Պայքարել նման անհեթեթությունների դեմ, իհարկե, պետք է:

Բայց մյուս կողմից, բոլոր այդ կանոնները՝ եղած-չեղած: Բոլորը համերաշխորեն ՁԵՎԱՑՆԵԼՈՒ են, թե գերխստիվ հետևում են մեծն պարետի հրահանգներին, մանավանդ, եթե կգմսճպռդբթղձ նախարարությունից վերակացու այցելի որևէ դպրոց: Իսկ իրականում շարունակելու են հնարավորինս նորմալ ընթացք ապահովել, առանց այդ «կապկաուղեցույցի»: Ինչ՝ ինչ, բայց կեղծել ու ձևացնել մեր բնակչության զգալի մասը կարողանում է իր ձևավորած ձախավեր իշխանությունից ոչ պակաս:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am