Անձնական տվյալներն անօրինական են օգտագործվում

Հայաստանում փորձ է արվում կարգավորել բջջային հեռախոսահամարներին ստացվող գովազդային հաղորդագրությունների գործընթացը: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: «Հաճախ առանց մեր համաձայնության և իմացության մեր բջջային կամ ֆիքսված հեռախոսների համարները օգտագործվում են գովազդային նպատակներով: Սա անձնական տվյալի անօրինական օգտագործում է: Այս փուլում հանդիպել ենք հեռախոսային ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների հետ: Քննարկվել են խնդրի լուծման տարբերակները: Եթե քաղաքացին չի ուզում ստանալ նման sms հաղորդագրություն, ապա պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսից մի քանի թիվ հավաքելու միջոցով դուրս գալ այդ համակարգից: Հաջորդ առավել զարգացած տարբարակն այն է, որ քաղաքացին ընտրի, թե ինչ հաղորդագրություն է ցանկանում ստանալ: Ասենք, մշակույթին վերաբերող sms հաղորդագրություններ ցանկանում է ստանալ, իսկ ծառայություններին վերաբերողը` ոչ: Պետք է ընտրության հնարավորության տալ»,-ասաց Շուշան Դոյդոյանը: Գործակալության պետը նկատեց, որ այդ խնդրի հետ կապված ոչ բոլոր հարցերն են բջջային օպերատորների կարգավորման դաշտում: Կա նաև «սև շուկա», երբ հեռախոսային բազաները հայտնվել են դրա իրավունքը չունեցող անձի ձեռքում: Նրանք էլ անօրինական ծառայություններ են մատուցում այս կամ այն ընկերություններին: «Վերջիններիս պատվերով տարածվում են առևտրային բնույթի հաղորդագրություններ: Այստեղ լուրջ խնդիր է: Նրանց գտնելը շատ դժվար է, որովհետև հաճախ փոխում են իրենց հեռախոսահամարները: Պետք է սերտորեն աշխատել ոստիկանության հետ՝ հասկանալու համար, թե ինչ պայքարի ձևեր կիրառվեն»,-ավելացրեց Շուշան Դոյդոյանը:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am