cn դոմենը դարձել է ամենատարածված ազգային հասցեն համացանցում
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի համար .cn վերին մակարդակի դոմենը դարձել է ազգային հասցեների շրջանում ամենատարածվածը։ Այդ մասին հայտնել է չինական «Սինա» տեղեկատվական պորտալը։ Չինաստանի ինտերնետի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ .cn դոմենում գրանցված էջերի թիվը հասել է 16.36 միլիոնի։ Այդ թիվը գերազանցել է Գերմանիայի համար .de դոմենի համարժեք ցուցանիշը և դարձել է խոշորագույնը աշխարհում վերին մակարդակի ազգային դոմենների թվում։
