Կրճատել են Բակո Սահակյանի եղբոր դստեր հաստիքը

Հրապարակ օրաթերթը գրում է.  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ ապորտի նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Նոնա Սահակյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից։ Կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու փուլում նրան առաջարկել են նույն վարչությունում բաժնի պետի պաշտոն, բայց քանի որ դա ավելի ցածր պաշտոն է, նա հրաժարվել է։ Ի դեպ, Նոնա Սահակյանն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի եղբոր դուստրն է։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատվել է․ «Առաջարկել են այլ պաշտոն՝ բաժնի պետի, ես չեմ համաձայնել։ Իմ պաշտոնը՝ որպես տեղակալի, ինձ ավելի հարմար էր՝ մասնագիտական աշխատանք կատարելու։ Կա վարչություն, վարչության պետեր, ես ենթականեր չունեի, ենթարկվում էի միայն վարչության պետին։


Մեզ մոտ համակարգողը մի տեղակալ էր, իսկ Ռուսաստանի Դաշնությունում վեցից ավելի տեղակալ ուներ հանրակրթության վարչության պետը։ Ես նախկինում, մինչեւ փոփոխությունները, արտաքին կապերի բլոկն էի համակարգում, աշխատում էի բաժնի պետերի հետ։ Դա օգնություն էր վարչության պետին, էս վերջին 2 տարվա ընթացքում, ինչ իրենք եկել են, այդ գործառույթն են ինձնից վերցրել, ինչ այս մարդիկ եկել են իշխանության, ես վարչության պետին չեմ փոխարինել։ Ստացվում էր, որ ես կատարում էի միայն մասնագետի աշխատանք»։

Նա նշեց, որ իրեն առաջարկել են նոր ստեղծվող բաժնի պետի պաշտոնը․ «Ինձ հրավիրել է նախարարի տեղակալը՝ Ժաննան, եւ ասել է, որ պետք է անցնես բաժնի պետի աշխատանքին, հարց եմ տվել՝ ինչի՞ հետ է կապված, եթե ավելի բարձր պաշտոն լիներ, ես կհասկանայի, բայց ինչի՞ ցածր, պատասխանել է, որ դա իրենք ցածր չեն համարում»։ Հարցին՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը լինելու հանգամանքը կապ ունի՞ հաստիքի կրճատման եւ իր ազատվելու հետ, տվեց բացասական պատասխան․ «Չէ, ինձ, համենայնդեպս, նման բան չի ասվել։ Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, որեւէ հարց ինձ չի տրվել։ Քաղաքականության հետ կապված խոսակցություն չի եղել։ Ես չէի ասի, ես նախարարությունում դրա հետ չեմ առնչվել։ Միգուցե մարդիկ թիմ են ստեղծում, բայց ես չեմ ասելու, որ դա կապված է նախկին իրադարձությունների հետ»։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Բակո Սահակյանն այժմ Արցախում չէ՝ մեկնել է Եվրոպա։ Մեզ ասացին, որ Արցախի նախկին նախագահի բացակայությունը երկրից կնոջ առողջականի հետ է կապված։

դիտվել է 866 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am