Ճգնաժամի վերջը չի երևում. օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է

Հրապարակ օրաթերթը գրում է. «Երբ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը ներկայացրին ՍԴ դատավորի իրենց թեկնածուներին, թվում էր՝ ՍԴ-ն կհամալրվի, և գործընթացը ավարտին կհասնի, բայց պարզվեց, որ 3 թեկնածություններն էլ միանշանակ չեն ընդունվում: Կառավարության առաջադրած Վահրամ Ավետիսյանը ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել, ում փոխարեն կառավարությունը, որոշ տեղեկություններով, կառաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։

Վերջինս անցած տարի կարճ ժամանակով եղավ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ քաղաքական կոմպրոմիսի արդյունքում որոշվեց հանձնաժողովի նախագահ նշանակել ԼՀԿ քվոտայով հանձնաժողով գործուղված Հայկուհի Հարությունյանին, Շաթիրյանը հրաժարական տվեց։ Լուրեր տարածվեցին, թե նա նեղացել է թիմից։


Վաղը տեղի կունենա թեկնածուի և «Իմ քայլի» հանդիպումը, իսկ մինչ այդ կառավարությունը պաշտոնապես կհաղորդի նրա առաջադրման մասին։ Նրա թեկնածությունը կառավարությանը հուշել են ԱԺ իրավաբան պատգամավորները։ Սակայն «Իմ քայլում» իրավիճակ չի փոխվել նախագահի առաջադրած և մեկ անգամ արդեն իրենց կողմից մերժված Արթուր Վաղարշյանի հարցում։ Պատգամավորները վճռական են տրամադրված՝ «թքածը չեն լիզելու»․ նրան չեն ընտրելու։

Փոխարենը մեծ մասը լոյալ է տրամադրված Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի հարցում։ Նրան են դիտարկում նաև ՍԴ նախագահի պաշտոնում։ Օգոստոսի 19-ին «Իմ քայլի» հետ հանդիպմանը նրան չեն նեղել, թեպետ նա համարվում է նախկին իշխանությունների կամակատարը։

Բանն այն է, որ կադրերի դեֆիցիտ կա, և իրեն հարգող իրավաբանը չի ցանկանում մտնել մի գործընթացի մեջ, որն անորոշ ապագա ունի, իսկ իշխանությունը չի կարող անվերջ թեկնածուներ փոխել․ օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է»,-գրում է թերթը:

 

դիտվել է 285 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am