Կերկարացնեն նավթի արդյունահանման սահմանափակումները
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ ալ Ֆալիհի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Պեկինում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ,ասված է,որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագիրը եւս ինն ամսով, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի մարտը երկարացնելու պատրաստակամության մասին: «Նախարարները պայմանավորվել են մինչեւ մայիսի 24-ը կոնսուլտացիաներ անցկացնել պայմանավորվածությունների մասնակից երկրների եւ մյուս արտադրողների հետ՝ նպատակ ունենալով լիակատար փոխհամաձայնության հասնել Կոոպերացիայի մասին հռչակագրի իննամսյա երկարացման շուրջ: Նախարարները նաեւ լավատեսություն են հայտնել, որ ավելի մեծ թվով երկրներ կգնահատեն նավթաշուկաների կայունացումից դրական արդյունքը եւ կմիանան գործադրվող ջանքերին»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:
