Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է վարչապետին և հաստատել կառավարության կազմը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարչապետ է նշանակել և հաստատել կառավարության կազմը:
«Բելտա» գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն վարչապետի պաշտոնում վերանշանակել է Ռոման Գոլովչենկոյին:
Նախարարների խորհրդի կազմում փոփոխություններ չեն եղել, բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։