Չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային

«Հրապարակ» թերթը գրում է․«Ախ, այդ չարաբաստիկ պարգևավճարները: Թեմա, որ մեկ տա­րուց ավելի է` չի իջնում օրակարգից: Ստացողներն արդարացնում են, չստացողները` դատապարտում: Իսկ վարչապետը, որն այս ավանդույթը հիմնեց, շարունակում է պնդել, թե ճիշտ է անում, կոռուպցիայի մեջ չթաղվելու, լիարժեք աշխատե­լու համար մարդիկ պետք է լավ վարձատրվեն:


Ընդդիմախոսները բազմաթիվ առարկություններ են բե­րում: Օրինակ` այն, որ չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային, ասենք` 20 անգամ: Չի կարող հարկ վճարող ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարար-փոխնախարարները` ամսական 2 միլիոն դրամի կարգի գումար:

Եվ վերջապես, Ագորայի սկզբունքով կա­ռավարելու խոստումներ տվող իշխա­նությունը, որը չի դադարում կրկնել, որ 2018 թվականին ժողովուրդն է եկել իշխանության, չի կարող անմասն լի­նել այդ գործընթացից: Ավելին` պարգևավճարները շնորհվեն ծածուկ` կառավարության կուլիսներում, և բացահայտվեն միայն պատահաբար: Սակայն այս ամենի մեջ մի ավելի չա­րագուշակ բան կա. ինչո՞ւ չի փորձում Փաշինյանը վարձատրությունների այս համակարգն օրինականացնել: Որ ոչ թե պարգևավճարների կամա­յական ու անօրինական համակարգ աշխատի, այլ բարձրաստիճան պաշ­տոնյաների վարձատրության մասին օրենքով նախատեսված դրույքա­չափերը փոխվեն, օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, այդ փոփոխություններն իրականացվեն Ազգային ժողովի կող­մից, ապա մտնեն օրինական ուժի մեջ, և քննադատողներն ել իմանան, որ սա արվում է Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված կարգով:

Պատճառն այն է, որ այդ պարագայում բոլորը` վերից վար, պետք է օրենքով սահմանված չափով վարձատրվեն: Եվ դրա չափն այլևս կախված չի լինելու ոչ վարչապետի, ոչ քաղաքա­պետի, ոչ էլ որևէ նախա­րարի կամքից»։

 

դիտվել է 313 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am