«Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք». Շանթ Հ/Ը-ի «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ

Շանթ Հ/Ը «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ աղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը լավ է: «Ոտքերը կտրելու վտանգը, փառք Աստծո, հետևում է. ոտքերը կպահպանվեն: Վիճակը գնալով լավանում է: Հույս ունենք, որ ամբողջովին կվերականգնվի, կքայլի:Մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը թիրախավորված կրակ է բացել լրագրողների ուղղությամբ »,- ասաց նա: «Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ: Երբ մեքենան սպիտակ է եղել, ավելի շատ են կրակել, դրա համար որոշել ենք քողարկել մեքենան, մեր շորերը, որ քիչ կրակեն: Այս մեքենան երեք սև ապակի է ունեցել, երեք չքողարկված տեղ, որի վրա էլ հակառակորդը կրակել է, դիպուկահարը կրակել է ապակուն: Կրակել են այն ժամանակ, երբ տեսախցիկն է շարժվել և այլն»,- ասաց Արշակ Զաքարյանը: Վերջինս շեշտեց, որ ժամանակին ԶԼՄ-ները վտանգավոր չէին մարտի դաշտում, բայց այսօր հենց ԶԼՄ-ներն են ֆիքսում ռազմական հանցագործությունները, զինադադարի ռեժիմի խախտումները, ուստի թիրախավորվում են: «Երբ տեսնում են ԶԼՄ, ուզում են վերացնեն այդ վտանգը, որ չգրանցվի այդ ամենը: Լրագրողներն են, որ ֆիքսում են հանցագործությունները:Իմ կյանքը փրկել է պաշտպանված լինելը, քողարկված շորեր հագնելը, քողարկված մեքենա ունենալը: Մենք այնտեղ ապրում ենք, քնում ենք զինվորների հետ, կանգնում ենք զինվորների հետ հերթապահության: Դնել ստանդարտների մեջ մեզ, կարծում եմ, որ ճիշտ չէ: Դավիթը հիվանդանոցում պառկած, ոտքերը կտրել-չկտրելու հարցը դրած, վեց ամսական կինը այնտեղ, մեկ էլ կարդում եմ, թե հերիք ա կինո նկարեք »,- ասաց Զաքարյանը: Լրագրողների յան հարցին՝ ինչո՞ւ են պատասխան կրակ բացել.Արդյոք կրակելը չի՞ նշանակում, որ ստվերվել է Ադրբեջանի կողմից լրագրողների ուղղությամբ կրակելու հանգամանքը:«Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու»,պատասխանեց Զաքարյանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am