ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ` իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Արամ Սիմոնյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է․«Պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Սիմոնյանի հետ: Մեր աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահումների մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար, հենց ինչի առթիվ էլ շուտով նոր քրեական գործ կհարուցվի:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանն առաջիններից էր, որ հայտնվեց իշխանությունների թիրախում, նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որոնք արդեն 2 տարի է` նախաքննության փուլում են. վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի կարողանում պատշաճ ապացույցներ հավաքել, գործը հանգուցալուծել և ուղարկել դատարան, դրան գումարած էլ, փաստորեն, նոր քրեական գործ են պատրաստվում հարուցել, որն իր ապացուցողական բազայով ավելի ուժեղ չի լինելու, քան նախորդը:

Պարզապես այն ժամանակ տպավորություն էր, թե գործերը հարուցվում են, որ նա ռեկտորի պաշտոնից հրաժարվի` տեղն ազատելով իշխանություններին ընդունելի անձի համար, սակայն պարզվեց` հրաժարականը բավարար չէր: Եվ հրաժարականը պարտադրեցին, և քրեական գործեր հարուցեցին: Հավանաբար` որպես պատիժ իրենց ասած պահին դիմումը չգրելու համար:

Մենք կապվեցինք Արամ Սիմոնյանի հետ` խնդրելով պատասխանել, թե տեղյա՞կ է արդյոք իր դեմ պատրաստվող նոր քրեական գործի հարուցման մասին: Սիմոնյանը նախ չցանկացավ պատասխանել` խնդրելով իրեն հանգիստ թողնել, ապա ասաց, որ իր նկատմամբ նախկինում հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, և ինքն այսօր չի կարող ասել` կա նոր գործ, թե ոչ: «Ես տեղյակ չեմ, նախաքննությունը դեռ շարունակվում է, այդ գործը դեռ չի փակվել, երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կիմանանք»,- ասաց Սիմոնյանը»։

դիտվել է 686 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am