Գոգյանը փակագծեր է բացում․ ինչու Արայիկ Հարությունյանը ռեկտորի նախկին պաշտոնակատարին չի զրկել դոկտորական կոչումից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բարձրագույն որակավորման հանձնաժողոմի առճակատումը աստիճանաբար խորանում է։ Բարձրագույն կրթության և գիտական աստիճանաշնորհման ոլորտում ստեղծված երկփեղկվածությունն աննախադեպ է և այսպես շարունակվելու դեպքում հանգեցնելու է անխուսափելի կոլապսի։

ԿԳՄՍ նախարարությունը երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարարել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է։ <<Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին
Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին:
Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են: ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ>>,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հայտարարությանը հաջորդեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որտեղ նա նախարարության այդ քայլը գնահատեց սխալ՝ ներկայացնելով այն իիրավական հիմքերը, որոնց համաձայն՝ ԲՈԿ-ը կատարել էր Դիանա Գալոյանի աստիճանազրկումը։ Ըստ Գոգյանի՝ նա ուղիղ եթերից առաջ կարդացել էր ԿԳՄՍՆ 62 էջանոց հիմնավորումը։ «Իմ հասցեին մեղադրանքներ հնչեցին, թե ինչու ԲՈԿ-ը Դիանա Գալոյանին զրկեց դոկտորի աստիճանից, իսկ Ռուբեն Հայրապետյանին՝ ոչ: ԿԳՄՍՆ-ի՝ նշյալ վարչական վարույթը բավարարող փաստաթղթերում մեկնաբանվում է, թե ես ռեկտորի նախկին թեկնածու Ռուբեն Հայրապետյանին արդարացնում եմ, մյուսին՝ մեղադրում: Դա հերքելու համար ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության ժամանակ ես հանձնաժողովի անդամ եմ եղել, իսկ մնացածն իրավաբանորեն մեկնաբանեմ: Երբ հանձնաժողովը ֆիքսեց, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության հետ կապված խնդիրներ կան, որոշ ժամանակ նախարարությունում խոսակցություններ էին գնում, թե ԲՈԿ-ը Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից պետք է զրկի: Ստիպված դեկտեմբերին գրություն ուղարկեցի արդարադատության նախարարին, և պարոն Բադասյանի ստորագրությամբ ստացանք պատասխան, որ ԲՈԿ-ի բոլոր հրամանները վարչական ակտեր են, եւ ԿԳՄՍՆ-ն, որպես նախկին ԿԳՆ իրավահաջորդ, իրավունք ունի ԲՈԿ-ի բոլոր հրամանները չեղյալ համարելու՝ խախտումն ի հայտ գալուց հետո վեցամսյա ժամկետում: Այսինքն, ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել եւ որոշում կայացնել՝ Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ»,- ուղիղ եթերում հայտարարել է Գոգյանը՝ հավելելով, որ նախարարությունում թերևս հասկացել են, որ եթե Հայրապետյանն աստիճանազրկվի, ապա նույն խնդրի առաջ կկանգնեն նաև շատերը, ինչը թերևս ԿԳՄՍՆ-ում որոշ մարդկանց համար ցանկալի չէր։

Նրա խոսքով՝ արդեն 2020 թվականի փետրվարին մեկ այլ գրություն է ուղարկվել արդարադատության նախարարություն, թե արդյոք ԲՈԿ-ը կարո՞ղ է չեղյալ համարել ԲՈԿ-ի կամ նախկին ԲՈՀ-ի կայացրած որոշումները։ Ի պատասան ստացվել է մեկ այլ գրություն, ըստ որի՝ ԲՈԿ-ը նույնպես, որպես նախկին ԲՈՀ-ի իրավահաջորդ, կարող է իր որոշումները չեղյալ համարել՝ հարուցելով վարույթ, կատարելով լսումներ։ Այդ գրությունը ԲՈԿ-ը, ըստ Գոգյանի, ստացել է 2020 թվականի փետրվարի 19-ին, այն դեպքում երբ Հայրապետյանի դոկտորականում արտագրության փաստերի արձանագրումը կատարվել է 2020 թվականի օգոստոսի 23-ին։ <<Ընդամենը երկու աշխատանքային օրվա ընթացքում ԲՈԿ-ը չէր կարող հարուցել վարչական վարույթ, լսումներ կազմակերպել և նրան աստիճանից զրկելու որոշում կայացնել։ Նման բան անելու հնարավորություն ուներ նախարարությունը, որը սակայն չի արվել>>,- նշել է Գոգյանը՝ ավելացնելով, թե այժմ արդեն Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանի օրինականությունը կարող է վիճարկվել դատական կարգով։

Փոխարենը ԲՈԿ-ը, օգտվելով իր իրավսություններից, վարույթ է հարուցել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորականի վերաբերյալ և սահմանված կարգով նրան զրկել տնտեսական գիտությունների դոկտորի աստիճանից՝ գնահատելով ոչ թե ատենախոսության գիտական բովանդակությունը, այլ արձանագրելով համընկնումների կամ որ նույնն է՝ արտագրության ու գրագողության փաստը։ ԿԳՄՍՆ կայացրած որոշումը՝ վերականգնել Գալոյանի դոկտորական աստիճանը, Սմբատ Գոգյանը՝ որպես ԲՈԿ նախագահ, չի ընդունում․«Մենք առաջնորդվել ենք ճիշտ աշխատելու սկզբունքով, կայացրել ենք ճիշտ որոշումներ, հիմա, ինչպես ասում են, կացինը նախարարության ձեռքն է, նա կարող է ցանկացած որոշում ցանկացած իրավական մեկնաբանությամբ հաստատել կամ մերժել»,- նշել է Գոգյանը՝ չբացառելով, որ ԿԳՄՍՆ որոշումը կարող է վիճարկել դատական կարգով, կամ բողոքարկել կառավարությանը, որպես վերադաս մարմին։

Ուղիղ եթերի ժամանակ ԲՈԿ նախագահը ուշագրավ բացահայտում է արել նախարարության հետ ունեցած ոչ աշխատանքային մթնոլորտի մասին։ Գոգյանի խոսքով՝ ինքը դեռ փետրվարի 26-ին գրություն էր ուղարկել նախարարություն՝ խնդրելով պատասխանատու անձանց հետ հանդիպում կազմակերպել։ Գրությունը մակագրվել է փոխնախարար Գրիշա Թամրազյանին, առայսօր հանդիպումը ո՛չ մերժվել է, ո՛չ իրականացվել։ «Եթե գրությանն ընթացք տրվեր, մարտ-ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչ կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու գործընթացը»,– ասել է Գոգյանը։

Փաստորեն, ԲՈԿ-ն ու նախարարությունը անգամ աշխատանքային մակարդակում չեն կարողանում համագործակցել, հետևաբար այս վիճակում ուղղակի անհնար է, որ նրանք կարողանան համակարգի զարգացում և բարեփոխում իրագործել։ Ամենաուշագրավն այս ամբողջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է, որն առայժմ արտահայտվում է խոսուն լռությամբ։ Հավանաբար, հեղափոխական վարչապետը գեղագիտական հաճույք է ստանում կրթության և գիտության ոլորտի խորացող ճգնաժամից։

 

 Նաիրա  Բաղդասարյան

 

դիտվել է 4353 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am