Ճապոնիայի վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հոսպիտալացվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին։
Աբեն հոսպիտալացվել է բուժհետազոտության նպատակով, և նախատեսում է Կեյո համալսարանի հիվանդանոցում հետազոտությունից հետո տուն վերադառնալ։
Հետազոտության պատճառների մասին չի հաղորդվում։
