Ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերել

Ծայրաստիճան կարճ ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերել, եւ այժմ, երբ Անկարան հայտնել է սիրիական հակամարտությանն ուղղակիորեն միջամտելու որոշման մասին, նրա ագրեսիվ արտաքին քաղաքական գիծն իր գագաթնակետին է հասել, Tagesschau-ի համար մեկնաբանություններում գրում է գերմանացի լրագրող Ռեյնարդ Բաումգարտենը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողումների հերթագայություն է, որում առաջին քայլերն արվել են Մոսկվայի հետ հակասությունների եւ Վաշինգթոնի դաշնակիցների հետ վեճերի աճից շատ առաջ:  Սիրիայի նկատմամբ Էրդողանի պլաններն ի սկզբանե կարճատես էին, որովհետեւ նա որոշեց խաղադրույք անել սուննի արմատական խմբավորումների եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անպայման տապալելու վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիի» հոդվածի հեղինակը: Մի քանի տարվա ընթացքում Թուրքիան ամեն կերպ աջակցում էր Հալեպի տարբեր հատվածներում Ասադի հակառակորդներին` հուսալով, որ վաղ թե ուշ նրանք իշխանության կգան Սիրիայում: Եվ ահա այժմ, երբ կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ գրավել են շրջանը եւ ի հավելումն այդ ամենի,  «դավադիր համաձայնության են եկել» Էրդողանի կատաղի հակառակորդների դեմ, Անկարան հասկացել է, որ իր բոլոր հույսերը հօդս են ցնդել: Եվ Սիրիա ցամաքային զորք մտցնելու վերջին որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Էրդողանի վերջին հուսահատ փորձը` փոխհատուցել սեփական անհաջողությունները, նշում է լրագրողը: Այսպիսով Թուրքիան Էրդողանի ինքնավստահ պահվածքի զոհն է դառնում, որը նրա համար իսկական աղետի կվերածվի: Թուրքիային ներքաշելով սիրիական հակամարտության մեջ` Սաուդիան Արաբիայի կողմից, Թուրքիայի նախագահն իր երկրի համար ամենավատ սցենարն է խաղարկում, որովհետեւ այդ դեպքում Անկարան ամենայն հավանականությամբ պարտվածների շարքում կլինի: Փորձելով հետ բերել տանուլ տվածը  եւ ընտրելով «պատերազմի ուղին»` Էրդողանը կարող է ամեն ինչ կորցնել եւ ստեղծված իրավիճակում միակ բանական ելքը կարող է լինել Թուրքիայի վերադարձը խաղաղ քաղաքականությանը. քրդերի հետ բանակցությունների վերսկսումը եւ միջազգային ասպարեզում իր վարկը վերականգնելու ձգտումը, ամփոփում է հոդվածի հեղինակը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video) Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am