Երևանում ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ընտրախախտումները. «Քաղաքացի դիտորդ»

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնությունը գրանցել է 5 ընտրախախտում: Այդ մասին նախաձեռնությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով: Արձանագրված խախտումները կապված են եղել դիտորդի իրավունքների սահմանափակման, ուղղորդման, կրկնակի քվեարկության փորձի հետ: Գրանցվել է նաև գրանցված ընտրողների ցուցակների վարման խախտում դեպք: Ստորև ներկայացնում ենք խախտումները ժամը 20:00-ի դրությամբ. 7/43 19:27:00 Ավելորդ քվեաթերթիկի առկայություն տեղամասում Քվեախցիկի ներսում գտնվող չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղի մեջից գտնվել է չօգտագործված քվեաթերթիկ: Քվեարկողն ասել է, որ այդ քվեաթերթիկը եղել է արկղում, երբ նա մտել է քվեախցիկ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին: Խախտումը/ խախտման վերաբերյալ գնահատականն արձանագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: 4/5 16:55:00 Կուտակում տեղամասի մոտ Ժամը 16:55-ի սահմաններում նկատվել է կուտակում տեղամասի մոտակայքում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Կուտակումը ինքնըստինքյան կարճ ժամանակ անց վերացվել է: 4/5 17:22:00 Հերթափոխի կարգի խախտում Դիտորդը ժամը 17:22 րոպեին ներկայանալով տեղամաս հայտնաբերել է, որ հանձնաժողովի անդամներից 3-ը, ովքեր պետք է նշված ժամին ըստ գրանցամատյանի իրականացներ գործառույթ, տեղում չեն, մեկը՝ Գրիգորյան Սուսաննա (այդ պահին ցուցակների վարման պատասխանատու) դուրս է եկել տեղամասից, որպեսզի քվեարկի և հետ գա, իսկ մյուս երկուսը՝ Բրուտյան Սերգեյն (այդ պահին քվեաթերթիկներ տրամադրելու պատասխանատու) ու Արամյան Հայկը (այդ պահին ցուցակների վարման պատասխանատու) դուրս են եկել, որպեսզի ճաշեն: Գրանցամատյանում գրանցված չէ, որ նրանց որևէ այլ անդամ այդ պահին փոխարինում էր: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Վերջին հանգամանքը դիտորդի կողմից արձանագրվել է ձայնագրությամբ: 4/5 19:45:00 Քվեարկության գաղտնիության և կահավորանքի խախտում 4/6 տեղամասի դիտորդը արձանագրել է, որ 3 քվեախցիկներից մեկը տեղակայված է այն կերպ, որ դրա հետնամասում ազատ տարածություն է, այլ սենյակ (բաց), ընդ որում այդ տարածքում անցուդարձ է: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, հատկապես՝ տեղափոխել քվեախցիկը այլ տեղ, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: 4/5 17:24:00 Քվեարկության գաղտնիության և կահավորանքի խախտում 4/6 տեղամասի դիտորդը արձանագրել է, որ 3 քվեախցիկներից մեկը տեղակայված է այն կերպ, որ դրա հետնամասում ազատ տարածություն է, այլ սենյակ (բաց), ընդ որում այդ տարածքում անցուդարձ է: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, հատկապես՝ տեղափոխել քվեախցիկը այլ տեղ, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am