«ԵԼՔ»-ի վստահված անձանց արձանագրած խախտումները՝ մինչև 19։00-ն

Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և գործողությունները․ Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 ) ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․ ·        7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ ·        6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։ ·        2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։ Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։ 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։ 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։ 8/51 և 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։ 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։ Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․ ·        Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ ·        Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։ ·        6/16 բռնություն է կիրառվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։ ·        Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։ 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։ Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։ 6/01-ում ՀՀԿ ավագանու թեկնածուին տևական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։ Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և Ելքի վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։ 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։ Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձիք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձիք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։ Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։ Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ 6/14, 6/15 տեղամաասերում  քվեատուփերը կապարակնքված չեն։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am