Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում քննչական գործողություններ են ընթանում

Ավան վարչական շրջանում Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում ոստիկանները քննչական գործողություններ են իրականացնում: Tert.am-ի՝ դեպքի վայրում գտնված ժամանակ շտաբի դռները փակ էին, ներսում աշխատում էին ոստիկանները: Դրսից ևս շտաբը հսկում էին ոստիկանները:

Հիշեցնենք, որ նույն շտաբում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով գտնվում էր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Փոստանջյանի ստացած ահազանգի ՝ ՀՀԿ շտաբի դարակներում կային պահված ցուցակներ, մինչդեռ շտաբի աշխատակիցներն ու Ավանի թաղապետ, ՀՀԿ-ի Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Ջավադյանը հրաժարվել էին ցույց տալ ցուցակները: Նոր Նորքի ոստիկանապետը, ով  ժամանել էր դեպքի վայր, հրամայել էր բոլորին դուրս գալ, որովհետև հանցագործության մասին հաղորդում էին ստացել և պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեին: Փոստանջյանն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվել էին դուրս գալ, ինչից հետո Նոր Նորքի ոստիկանապետը հրամայել էր բերման ենթարկել Փոստանջյանին ու նրա դստերը: Ոստիկանները, Փոստանջյանին քարշ տալով, գրկած տարել էին մինչև ոստիկանության ծառայողական մեքենան, սակայն Փոստանջյանը դիմադրել էր ու չէր նստել մեքենան: Փոստանջյանը հայտնել էր, որ այդ ցուցակներն իր ներկայությամբ չեն բացվել, իսկ իր աղջկան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ չի խոսել, դեպքի հետ կապված նախատեսում է մամուլի ասուլիսով հանդես գալ այսօր՝ ժամը 17:00-ին:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am