Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն օրերս հարցազրույց է տվել «Արմնյուզ»-ին, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Նախ, նա շեշտել է, որ մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում, ասել կուզի՝ Սորոսը գործում է իր անունից, ԱՄՆ անունից չի գործում. «Այն կազմակերպությունները, որոնց նա ֆինանսավորում է, պատասխանատու են իրենց ղեկավարությանը։ ԱՄՆ կառավարությունից հրամաններ չեն ստանում, դա հաստատ է։ Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում։ Այս հարցի շուրջ նաև ԱՄՆ-ում շատ բանավեճեր կան», - ասաց նա՝ ավելացնելով. «Մարդիկ կարող են Սորոսի կազմակերպությանը վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, բայց այն ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն»։

Այն, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականություն չի իրականացնում՝ հայտնի է շատերին: Մի շարք արևմտյան երկրներ անցանկալի են համարել Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը:

Այնուհետև ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։ «Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունեն փակուղուց դուրս գալու։

Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար», - ասաց նա։

Բոլթոնը հավելել է, որ հասկանում է, որ հակամարտության լուծումը բարդ է. «Ես Կովկասը համարում եմ առանցքային ոչ միայն այնտեղ ապրողների համար, այլև ԱՄՆ և ամբողջ աշխարհի համար։ Սա իրականում շատ վտանգավոր շրջակայք է ձեր մի քանի հարևանների պատճառով։ Կցանկանայի, որ այս հարցին ԱՄՆ-ն ավելի ուշադրություն դարձներ։ Կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով հարավից։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի՝ դրսից ներկայությունն ավելացնում է տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով»։

Բոլթոնը, թեև նախկին պաշտոնյա է, սակայն հստակ արձանագրում է, որ կուզենար, որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ավելի ակտիվ լիներ:

Այն, որ մեր տարածաշրջանն, այսպես ասած՝ ռուսների տիրապետության տակ է մնացել՝ վաղուց պարզ է, և Բոլթոնը, թերևս, ցանկացել է արձանագրել, որ իր պաշտոնավարման ընթացքում վարել է ավելի ակտիվ քաղաքականություն մեր տարածաշրջանում և որ ԱՄՆ ներկայությունը մեր տարածաշրջանում կնպաստեր անվտանգության պահպանմանը:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան ժամանեց, խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին, ասել էր. «Մենք պարզապես այն տպավորություն ունեինք, որ վարչապետը հիանալի դիրքերում է Հայաստանում առաջնորդություն դրսևորելու համար»:

Նրա այս հայտարարությունն այն ժամանակ Հայաստանում բավական շատ քննարկվեց այն համատեքստում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխության նպատակը Արցախի հարցի կարգավորումն է, ընդ որում, ոչ հայկական շահերին համահունչ:

Բոլթոնի դիտարկումը, թե՝ «կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով՝ հարավից», իրականում չպետք է դիտարկել որպես նախկին պաշտոնյայի արձանագրում: Հնարավոր է, որ ԱՄՆ-ի ներկայությունն առաջիկայում մեծանա տարածաշրջանային առումով:

Ամերիկայի նախկին պաշտոնյան թափանցիկ ակնարկ է անում, թե ինչու նա կցանկանար տարածաշրջանը խաղաղ տեսնել: «ԱՄՆ-ը երջանիկ է այն մարդկանցով, ովքեր ԱՄՆ են եկել բոլոր երեք երկրներից և նրանք նշանակալի ներդրումներ են ԱՄՆ-ի համար», ասում է նա՝ հավելելով, որ իր երկար տարիների օգնականը հայ է: Այս իմաստով, տարածաշրջանին հնարավորինս օգնելու մի մասը ամերիկացի պաշտոնյան համարում է ԱՄՆ-ի պարտավորության մաս. «Շատ պահանջներ կան մեր ռեսուրսների, ժամանակի և ուշադրության համար: Բայց, իմ կարծիքով, մենք բավարար չափով չենք ծախսում Հարավային Կովկասի վրա»:

ԱՄՆ-ն ակնհայտորեն իր հետաքրքրությունն ունի մեր տարածաշրջանում՝ անկախ նրանից, թե որ պաշտոնյան է ԱՄՆ վարչակազմում: Իսկ 2018թ. Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները ունեին և հիմա էլ ունեն իրենց հետաքրքրություններն ու շահերը, և դրանք փոխկապակցված են Արցախի հակամարտության կարգավորման շուրջ:

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հուլիսյան հայ-ադրբեջանական լարումից հետո աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է ակնկալել նոր տեղաշարժ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6292 անգամ
Լրահոս
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am