Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից

Երկրորդ օրն է՝ ամբողջ Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում, երեկ ոստիկանությունը հաստատեց, որ ցուցարարներից մեկը զոհվել է՝ իրավապահների հետ բախումների ժամանակ, կան հազարավոր ձերբակալվածներ։

Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել, երեկոյան էլ պատրաստվում է վերստին բողոքի ցույց անցկացնել կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնց համաձայն ավելի քան 25 տարի երկիրն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական հաղթանակն է տարել՝ ձայների 80 տոկոսով։

Երեկ առավոտյան Լիտվայի արտգործնախարարը հաղորդեց, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից և այժմ գտնվում է Վիլնյուսում: Ըստ Լինաս Լինկևիչուսի, մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան և յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։

Ավելի ուշ տեսաուղերձ է տարածել նաև ինքը՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուն, դողացող ձայնով պնդելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից։ Տիխանովսկայայի վստահված անձանցից մեկն էլ ասել է՝ «այժմ մենք երկու խնդիր ունենք՝ պաշտպանել մեր ընտրությունը և դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը ճգնաժամային է, և որքան էլ բարդ է, պետք է հրաժարվել բռնությունից և պաշտպանել մեր հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով»։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները, և զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին հայտարարություն է տարածել՝ հորդորելով կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու՝ սեփական քաղաքացիների իրավունքն ու ազատ արձակել ձերբակալվածներին:

Այսպես, Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են, ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել: Ներքին զորքերի նախարարությունը հայտնում է, որ մեկ հոգի մահացել է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հատուկ ջոկատայիններին դիմադրելիս ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչի հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մինսկում որոշ լրատվամիջոցներ հայտնում էին՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ:

Իրավապահները ուժ էին կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Սպասվում է, որ բողոքի ակցիաները կարող են շարունակվել նաև այսօր։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 84,05 տոկոսը, 2015 թվականի նախագահական ընտրություններին այդ թիվը 87,22 տոկոս էր։

Արդեն հայտնի է, որ Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարվել, երեկոյան էլ պատրաստվում է վերստին բողոքի ցույց անցկացնել։ Երկրորդ օրն է՝ երկրով մեկ բողոքի ցույցերը չեն դադարում, երեկ ոստիկանությունը հաստատեց, որ ցուցարարներից մեկը զոհվել է՝ իրավապահների հետ բախումների ժամանակ, կան հազարավոր ձերբակալվածներ։

Ըստ որոշ աղբյուրների, այսօր Մինսկում անվտանգության խորհրդի նիստ է նախատեսված։ Մինչ այդ իրավապահները հերթական նախազգուշացումն են տվել ցուցարարներին: Նրանք, որ ապօրինի քայլերի կդիմեն, կկանչվեն քրեական պատասխանատվության, հայտարարել է Քննչական կոմիտեն։
Առավոտյան Մինսկի կենտրոնում ոստիկանական շրջափակումը հանվել է, հատուկ տեխնիկան՝ հեռացել:

Նկատենք, որ Հայաստանի ղեկավարները շնորհավորեցին Լուկաշենկոյին` վերընտրվելու կապակցությամբ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը», - ինչպես փոխանցում են կառավարությունից, ասված էր Փաշինյանի ուղերձում:

Նախագահականի մամուլի ծառայության տեղեկացմամբ` Արմեն Սարգսյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:
Իրավիճակը հետխորհրդային Բելառուսում չի բացառվում, որ այսօր ս լարված լինի: Երեկ տեղի ունեցած իրադարձություններն աննախադեպ էին՝ Բելառուսի համար: Մինչ այժմ ընդունված էր համարել, որ Բելառուսը հասարակության համար, չնայած Լուկաշենկոյի իշխանության «հարատևությունը», այնուամենայնիվ, դա ընդունելի իշխանություն է:

Սակայն ակնհայտ է արդեն, որ երեկվանից իրավիճակը Բելառուսում գլխիվայր փոխվել է. Լուկաշենկոն որքան էլ շարունակի իշխանավարել՝ չի լինելու նույն ուժեղ «Բատկան»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա բողոքի ցույցերում բռնաճնշումների, հատուկ միջոցների գործածումը, պարզ է, որ էլ ավելի կուժգնացնի Լուկաշենկոյի իշխանության նկատմամբ քննադատությունը:

Նկատենք, որ մինչ ընտրությունները Բելառուս-Ռուսաստան փոխհարաբերություններում հերթական հարաբերությունների պարզման առիթ բացվեց՝ Բելառուսում հայտնի ձերբակալություններից հետո, երբ ռուսներին Լուկաշենկոն մեղադրեց ընտրություններից առաջ իրավիճակը լարելու մեջ:

Այնպես որ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ թույլ Լուկաշենկոն ձեռնտու է բոլորին՝ թե՛ Մոսկվային, թե՛ արևմուտքին:

Իսկ թե ինչ կպոկեն Պուտինն ու արևմուտքը Լուկաշենկոյից՝ իրենց հավատարմության դիմաց՝ դա այլ հարց է: Հանուն Լուկաշենկոյի իշխանության պահպանման՝ նրանք Լուկաշնկոյից կհաջողեն վերցնել այն, ինչ չեն կարողացել ստանալ մինչ այժմ:

Լուկաշենկոյին այլ բան չի մնա, քան համաձայնել թելադրված պայմաններին, սակայն՝ նրան, ի վերջո, բոլորն են կհանձնեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2211 անգամ
Լրահոս
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am